Transfermarkt-ը հաստատել է. Բալեկյանը շուտով նոր ակումբ կունենա

Transfermarkt-ը հաստատել է. Բալեկյանը շուտով նոր ակումբ կունենա

14/06/2021 - 14:32

Արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շուտով կտեղափոխվի «Բոկա Խունիորս»։

Ինչպես տեղեկացնում է Ole-ն, «Բոկային» միայն երրորդ փորձից է հաջողվել համաձայնության հասնել «Ուրականի» ղեկավարների հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ «Բոկա Խունիորսը» Բալեկյանի տարնսֆերային իրավունքների 80%-ի դիմաց վճարելու է 3.5 մլն եվրո։

Հեղինկավոր Transfermarkt կայքը նույնպես հաստատել է, որ Բալեկյանը համալրելու է «Բոկայի» շարքերը, սակայն նշվում է, որ հայազգի ֆուտբոլիստի դիմաց ակումբը վճարելու է ոչ թե 3.5 մլն, այլ 2.9 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2016 թ. պաշտպանում է «Ատլետիկո Ուրականի» գույները, որի կազմում մինչև այս պահն անցկացրել է 86 հանդիպում` դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023