Գերազանց ֆուտբոլ Ամստերդամում! Հոլանդացիները գոլառատ խաղում հաղթեցին Ուկրաինային🎥

Գերազանց ֆուտբոլ Ամստերդամում! Հոլանդացիները գոլառատ խաղում հաղթեցին Ուկրաինային🎥

14/06/2021 - 00:53

Եվրո-2020-ի C խմբի շրջանակում Հոլանդիայի հավաքականը Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկն անցնում էր ակտիվ պայքարոմ` փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն ժամանակի ընթացքում հոլանդացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի քանի իրական գոլային պահ ստեղծեցին։

Միայն Դենզել Դումֆրիսը մոտ էր աչքի ընկնելու երկու անգամ, սակայն նրա հարվածներից մեկից հետո Ուկրաինայի դարպասապահ Գեորգի Բուշանը հիանալի խաղաց , իսկ մյուս հարվածը շեղ ստացվեց։

Բուշանը ևս մեկ անգամ փայլեց արդեն 39-րդ րոպեին Ժորժինիո Վեյնալդումի հարվածից հետո` գեղեցիկ սեյվով փրկելով իր թիմին վերահաս գոլից։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում պատկերը նույնն էր. «նարնջագույնները» գրոհում էին, իսկ Անդրեյ Շևչենկոյի սաները պաշտպանվում էին, սակայն ակնհայտ էր, որ տանտերերի գոլը հասունանում է, որոնք շատ արագ` 52-րդ ու 59-րդ րոպեներին, երկու անգամ գրավեցին մրցակցի մրցակցի դարպասը, իսկ աչքի ընկան Ժորժինո Վեյնալդումն ու Վաութ Վեգհորսթն։

Ստանալով երկու գնդակի առավելություն` Ֆրանկ դե Բուրի թիմն սկսեց հանգստացնել խաղը, ինչի պատճառով պատժվեցին, քանի որ ուկրաինացիները շատ արագ վերադարձան խաղ։

Նախ 75-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն ձախ ոտքի պտտեցրած հարվածով դարձավ գերազանց գոլի հեղինակ, ապա 79-րդ րոպեին Ռոման Յերեմչուկը հավասարեցրեց հաշիվը` գլխի հարվածով եզրափակելով Ռուսլան Մալինովսկու իրացրած տուգանայինից կատարած փոխանցումը։

Թվում էր` ուկրաինացիներն այսքանից հետո այլևս ձեռքից բաց չեն թողնի ոչ-ոքի արդյունքը, սակայն նման սցենարի հետ համաձայն չէր Դենզել Դումֆրիսը, ով 85-րդ րոպեին կրկին առաջ մղեց Հոլանդիայի հավաքականին։

Շևչենկոյի սաները փորձեցին խաղավարտին մոտ փրկել այս խաղը, սակայն դա նրանց չհաջողվեց։

Այսպիսով, Հոլանդիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին։

1-ին տուրից հետո C խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ավստրա – 3 միավոր
  2. Հոլանդիա – 3 միավոր
  3. Ուկրաինա – 0 միավոր
  4. Հյուսիսային Մակեդոնիա0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023