«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News–ը։ Մանկունիական գրանդն այժմ կիսապաշտպանների ցանկ է կազմում, որոնց ամռանը փորձելու է ձեռք բերել` դաշտի կենտրոնն ամրապնդելու համար։ «Կարմիր սատանաները» մանրամասն հետևում են արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ զարգացումներին։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։ Մաքալիսթերը մերսիսայդյան գրանդում հանդես […]
Ավելին
«Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «ԱԶ Ալկմարին» հաղթելու (1:0) շնորհիվ Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ևս 0,500 միավոր։ Հայաստանը շրջանցել է Մոլդովային` 15,062 միավորով բարձրանալով 33-րդ տեղ։ Եթե հաջողվի պահպանել այդ դիրքը, 2027/28 մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ 33-րդ տեղի համար Հայաստանի հիմնական մրցակիցներն […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին»։ Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը 45+1-րդ րոպեին խփեց Ֆրանկլին Թեբո Ուչենան։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը հանդես է եկել ձախ լատերալի դիրքում` փոխարինվելով 76-րդ րոպեին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Բելգրադում։ «Ցրվենա […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» Ստամբուլում 3:0 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ։ «Անտառապահներից» մեկական գոլ խփեցին Մուրիլիոն, Իգոր Ժեզուսն ու Մորգան Գիբս-Ուայթը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Անգլիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, մեկնարկը` ժամը 23:55-ին։ «Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում հաղթանակ է […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ 53-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով Հայաստանի չեմպիոնից հաշիվը բացեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» սեփական դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ Առաջին խաղակեսում ակումբները գոլեր չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում չկարողացավ հաղթել «Կոմոյին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերից 32-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկո Պասը` օգտվելով մրցակցի դարպասապահ Մայք Մենյանի կոպտագույն սխալից։ «Ռոսոներիին» պարտությունից 64-րդ րոպեին փրկեց Ռաֆայել Լեաուն։ «Միլանը» 54 միավորով երկրորդ տեղում է։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առաջնության առաջատար «Ինտերից» հետ է մնում արդեն 7 միավորով։ […]
Ավելին
Անգլիայի 31-րդ տուրում «Արսենալը» «Մոլինյու» ստադիոնում չկարողացավ հաղթել առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործները» Բուկայո Սակայի ու Պիերո Հինկապիի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց «գայլերը» կարողացան խուսափել պարտությունից։ Նախ` 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշիվը, ապա` 94-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլը ոչ-ոքի պարգևեց «Վուլվզին»։ «Արսենալը» 58 միավորով առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» […]
Ավելին
1 142 143 144 145 146 2,390

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026