Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը «Մանչեսթեր Սիթիից» գնել է ձախ պաշտպան Անխելինիոյի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց «ցլերը» «Սիթիին» վճարել են 18 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում վարձավճարով հանդես էր […]
Ավելին
Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Չեսթեր» ակումբը ծրագրել էր փետրվարի 11-ին տեսազանգի օգնությամբ հանդիպում անցկացներ երկրպագուների հետ։ «City fans United» կազմակերպությունը «Չեսթերի» երկրպագուներին «Չեսթերի» ղեկավարության հետ հանդիպման էր հրավիրել, իսկ միակ տարբերակը, որը թույլ կտար պահպանել կորոնավիրուսային կանոնները, եղել է տեսազանգը։ Սակայն, այդ հանդիպումն ավարտվել է շատ արագ, քանի որ «Zoom» հարթակի պատուհանիկներից մեկի վրա հայտնվել […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբին կմիանա 2021 թվականի ամռանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո. հենց այդքան է կազմում Ուպամեկանոյի հրաժարագինը։ 22-ամյա կենտրոնական պաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Գերմանական մեքենան» և Ուպամեկանոն արդեն համաձայնեցրել են […]
Ավելին
Դեկտեմբերի 23-ին Լա լիգայի 15-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում (0:3) արգենտինացի գոլահար Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփեց իր 644-րդ գոլը։ Այս գոլից հետո հայտարարվեց, որ Մեսսին մեկ ամումբի կազմում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց ֆուտբոլի արքա Պելեի ցուցանիշը․ բրազիլացին «Սանթոսի» կազմում պաշտոնական խաղերում հեղինակել է 643 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է AdidasFootball-ի թվիթերյան էջը, […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն ։ Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, ֆրանսիացին եղած տարբերակներից նախընտրել է «Բավարիան»։ Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։ «Բավարիան» 22-ամյա պաշտպանի համար «Լայպցիգին» կվճարի 40 մլն եվրո․ այդքան է […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։ Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր […]
Ավելին
Լացիոյի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատմել է մի անգամ սկզբունքային մրցակից «Ռոմայի» երկրպագուներին հանդիպելու դեպքի մասին։ «Երիտասարդ երկրպագուները կարող են խնդիրներ առաջացնել։ Մի անգամ ընթրիքից հետո ես տուն էի գնում և ճանապարհին հանդիպեցի մի խումբ երկրպագուների, որոնք ինձ սկսեցին հայհոյել, վիրավորել։ Ես որոշեցի չհրահրել կոնֆլիկտ և դրա փոխարեն գնեցի մեկ արկղ գարեջուր։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Tuttosport պարբերականը, «Տորինոյի» կենտրոնական հարձակվող Անդրեա Բելոտին հավանաբար կլքի թուրինյան ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի հարցում, իսկ պայմանագիրը «ցլերի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Հայտնի է, որ իտալացին ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Իրավիճակից ցանկանում է առավելագույնս օգտվել «Միլանը», որը Բելոտիին դիտարկում է որպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «քաղաքաբնակները» անցնող ամսվա ընթացքում հաղթել են անցկացրած բոլոր 6 հանդիպումները։ Պեպը քվեարկության արդյունքում առաջ է անցել Միկել Արտետայից («Արսենալ»), Դևիդ Մոյեսից («Վեսթ Հեմ») և Գրեհեմ Փոթերից («Բրայթոն»)
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023