Դեկտեմբերի 23-ին իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» (1:0) հանդիպումը։ Այդ խաղով ավարտվեց Լա լիգայի առաջին շրջանն, ինչից հետո առաջնությունը գնաց ընդմիջման, որը կշարունակվի արդեն հունվարի 2-ից։ Այժմ Լա լիգայի առաջին շրջանն ամփոփելու ժամանակն է։ Կներկայացնենք ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ ակումբների գրանցած վիճակագրությունը։ Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներն` ըստ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ձախ պաշտպան Կոստաս Ցիմիկասը, ում համար այն անհաջող ընթացք ստացավ։ 34-րդ րոպեին հույն պաշտպանն ուժային պայքարում պարտվեց «Արսենալի» վինգեր Բուկայո Սակային, ինչից հետո բախվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Ցիմիկասն այդ դրվագից հետո փոխարինվեց` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Լեչչեին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը հանդիպմանը մասնակցեց նաև Մարկո Արնաուտովիչը, ով 78-րդ րոպեին կրնկով ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց Նիկոլո Բարելային. վերջինս հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ և համառ պայքարում, որն ավարտվեց «գայլերի» հաղթանակով` 2:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմին հաղթանակ պարգևեցին Լորենցո Պելեգրինիի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում երկու կողմերի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի մասին. «Նրանք կարող են ստեղծել, ինչ ցանկանում են։ Հուսով եմ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» երկու ակումբից բաղկացած հիանալի մրցաշար կստեղծեն։ Ես տեսել եմ, այսպես կոչված, A22-ի ներկայացրած ձևաչափը։ Դժվար է ասել՝ այս շոուն զարմացնելու կամ զվարճացնելու նպատակ ունե՞ր, թե՞` ոչ։ Այժմ Սուպերլիգան ավելի փակ գաղափար է դարձել, քան 2021-ին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։ Կարելի է ասել` «զինագործները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Գաբրիելը բացեց հաշիվը։ 29-րդ րոպեին Յուրգեն Կլոպի թիմը հավասարերցեց հաշիվը. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հիանալի փոխանցումով գտավ Մոհամեդ Սալահին, ով էլ ներխուժեց մրցակցի տուգանային […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լեչչեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական ա գամ աչքի ընկան Յան Բիսեկն ու Նիկոլո Բարելան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 89-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս կմրցի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կաղմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ Տիագո Մոտայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ տուրում Լյուիս Ֆերգյուսոնի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «ռոսոբլուն» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Ատալանտան», 26 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Կարմիր սատանաները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին` պարտվելով 0:2 հաշվով։ «Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Ջարեդ Բոուենի ու Մոհամեդ Քուդուսի խփած գոլերը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 72-րդ և 78-րդ րոպեներին։ Նշենք, որ մանկունյական ակումբը պաշտոնական վերջին չորս խաղերում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ` այդ […]
Ավելին
1 117 118 119 120 121 1,781

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023