Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ Պայմանագրի երկարաձգումից հետո 34-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձով դիմել է «ներաձուրիների» երկրպագուներին. «Ողջույն, «Ինտերի» երկրպագուներ»։ Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2026 թվականը։ Եկեք միասին հաղթենք նոր տիտղոսներ։ Եկեք շարունակենք մեր ճամփորդությունը։ Առա՜ջ «Ինտեր»»,- նշել է Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 73 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն և 70-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0։ Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում տանտերերը կարողացան երկու գնդակ հետ բերել, սակայն ավելին անել չհաջողվեց։ Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ և ասիստ։ Նշենք, […]
Ավելին
Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը ESPN-ի հետ զրույցում կազմել է իր կատարյալ ֆուտբոլիստին։ Ըստ Էնդրիկի` կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Կիլիան Մբապեի արագությունը, Կրիշտիանու Ռոնալդուի ուժը, Լուկա Մոդրիչի ինտելեկտը, Ջուդ Բելինգհեմի դիմացկունությունը, Վինիսիուսի դրիբլինգը, Էնդրիկի եզրափակումը, Տոնի Կրոսի փոխանցումը և Աբել Ֆերեյրայի բնավորությունը։ Նշենք, որ Աբել Ֆերեյրան «Պալմեյրասի» գլխավոր մարզիչն է։ Հավելենք, որ Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում […]
Ավելին
Բուլղարական «Լևսկիի» եզրային հարձակվող Ռոնալդոն մոտ է «Ռոստով» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, տրանսֆերի հարցում կողմերի բանակացություններն այժմ վերջնական փուլում են։ Աղբյուրի փոխանցմամ` ռուսական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լևսկիին» վճարելու է 2 մլն եվրո։ Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ռոստովի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Ռոնալդոն «Լևսկիի» […]
Ավելին
2023 թվականը սահուն կերպով ավարտվում է և ժամանակն է ամփոփել տարին։ Ներկայացնում ենք միայն թոփ-5 առաջությունների 2023 թ. լավագույն ռմբարկուներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Ինտերը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մադում «ներաձուրիներն» ունեին խաղային շոշափելի առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Սիկոնե Ինձզագիի թիմից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Արնաուտովիչը, իսկ «ռոսոբլուի» կազմից 45+7-րդ րոպեին պատասխանեց Ռադե Դրագուշինը։ Հանդիպման հերոս դարձավ «Ջենոայի» […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի` տուգանայինի իրացումից հետո խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Դեկտեմբերի 29-ին` Երևանի ժամանակով 21:45-ից սկսած` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Պարկ Ալ Ավալ» մարզադաշտում պետք է կայանար Թուրքիայի Սուպերգավաթի «Գալաթասարայ» – «Ֆեներբախչե» հանդիպումը, սակայն այն չեղարկվել է։ Բանն այն է, ինչպես տեղեկացնում է BBC -ն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը ակումբներին արգելել է դաշտ դուրս գալ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված մարզաշապիկներով։ Բացի այդ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից։ Վինիսիուսը, Էդուարդո Կամավինգան, Դանի Կարվախալը և թիմի նորեկ Արդա Գյուլերն ապաքինվել են վնասվածքից և դեկտեմբերի 29-ին մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել «արքայական» ակումբի արդեն հաջորդ հանդիպմանը, որի շրջանակում «սերուցքայինները» հունվարի 3-ին Լա լիգայի 19-րդ […]
Ավելին
1 114 115 116 117 118 1,781

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023