Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 26-րդ խաղում «Տորոնտոն» սեփական հարկի տակ մրցեց «Նյու-Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ 75-րդ րոպեին «Տորոնտոյի» կազմում ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ իտալացի անվանի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն` դնելով հանդիպման վերջակետը։ Հավելենք, որ 35-ամյա պաշտպանն առավել հայտնի է «Ջենոայի» (274 խաղ, 30 գոլ և 13 գոլային փոխանցում), «Զենիթի» (224 խաղ, […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին` Տիրասպոլում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Շարջան» ունենալու է նաև իսպանացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Նշենք, որ Պակո Ալկասերը «դեղին սուզանավի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինիգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» գործարքի դիմաց պորտուգալական ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տրանսֆերը «Վուլվզի» համար հավելավճարներով կհասնի մինչև 50 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Դինամո Կիևի» դեմ։ Հանդիպման մեծ մասում պորտուգալական ակումբն ուներ շատ ավելի լավ տեսք` հաղթելով 2:0 հաշվով։ Ռոջեր Շմիդտի թիմին հաղթանակ պարգևեցին Ժիլբերտոյի և Գոնսալու Ռամուշի խփած գոլերը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին` Լիսաբոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան»` «Սեմի Օֆեր» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ էին սկսել տանտերերը, ովքեր 18-րդ րոպեին Ֆրանցդի Պիերոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Դեյան Ստանկովիչի թիմը չընկճվեց բաց թողած գոլից և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշի մեջ։ Նախ 27-րդ […]
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ է մնացել։ Աղբյուրի փոխանցմամբ` դրանցից մեկը «Բորուսիա Դորտմունդն» է, որի հետ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում նրա հավանական տեղափոխության շուրջ։ Երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառալն է, որտեղ Ռոնալդուն սկսել է իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Կոպենհագենը»` «Պարկեն» մարզադաշտում, մրցեց Թուրքիայի չեմպիոն «Տրաբզոնսպորի» դեմ։ Դանիական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։ Յես Տորուպի թիմին հաղթանակ պարգևեցին Վիկտոր Կլասոնի և Լուկաս Լերագերի խփած գոլերը, իսկ հյուրերի միակ գնդակը գրանցվեց Անաստոսիոս Բակասետասի անվան դիմաց։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025