Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ 4-րդ րոպեին հյուրերը բավական անսպասելի բացեցին հաշիվը. աչքի ընկավ Մաքսենս Լակրուան։ 56-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպանը դարձավ հանդիպման հակահերոսը։ Նա «վերջին հույսի» խախտման համար դաշտից հեռացվեց, իսկ լոնդոնյան ակումբի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն իրացրեց Բրունու Ֆեռնանդեշը` հավասարեցնելով հաշիվը։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է առաջնության ակնհայտ հետնապահ «Ռեալ Օվիեդոյին»։ «Ռոխիբլանկոսը» հաղթանակը կորզել 90+4-րդ րոպեին կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով. հերոսացել է Խուլիան Ալվարեսը։ Արգենտինացի հարձակվողը Լա լիգայում նախորդ գոլը խփել էր 120 օր առաջ` 2025թ. նոյեմբերի 1-ին գրավելով «Սևիլիայի» դարպասը։ Հանդիպման հերոսներից է դարձել նաև մադրիդյան […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»։ Հարավային դերբիում 8-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 9-րդ գոլը։ Նա 19 խաղում նաև 12 ասիստ է կատարել։ Հյուրերի կազմում 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին […]
Ավելին
«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան կտեղափոխվի Հայաստան, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 25-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի Առաջին խումբը ներկայացնող «Հայքի» հետ։ Աղբյուրը նաև հաստատում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչը, հավանաբար, կլինի Արմեն Տոնոյանը։ Trasnfermarkt-ի տվյալներով` Այզեկ Դրոգբան 2024թ. հուլիսի 1-ից […]
Ավելին
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր գոտեմարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել է Ջորջիո Պուլասին (ԱՄՆ)։ Գոտեմարտն անցել է շատ լարված պայքարում։ Մեկնարկում Պուլասը սադրել է հայ մարտիկին։ Կողմերը փոխանակվել են փոխադարձ ապտակներով։ Գոտեմարտի ընթացքում մի շարք […]
Ավելին
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախել է Տռնավայի «Սպարտակին»։ Տանտերերից 85-րդ մրցակցի դարպասը գրավեց Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նայք լիգայի նախորդ տուրում էլ 32-ամյա վինգերը գրավել էր «Ռուժոմբերոկի» դարպասը։ Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում գրանցել է 6 գոլ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ջեմոային»։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (32 գոլ) Հենրիխ Մխիթարյանը, որը 31-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին ասիստը` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլն առաջին խաղակեսի ավելացրած երկրորդ րոպեին խփեց Անտուան Սեմենյոն։ Գանացի հարձակվողը մանկունիական գրանդին միանալուց հետո բոլոր մրցաշարերի 11 խաղում գրանցել է 6 գոլ ու 2 ասիստ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 59 միավորով երկրորդն է, «Լիդսը»` 31 միավորով 15-րդը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Ջենոայի» դեմ։ 31-րդ րոպեին «ներաձուրիից» հիանալի գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը` օգնելով մրցակցի դարպասը գրավել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին ասիստը գրանցեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում կայացավ հերթական Դեր Կլասիկերը. «Բավարիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում գոլառատ ու ֆանտաստիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Տանտերերին 26-րդ րոպեին առաջ մղեց Նիկո Շլոտերբեկը, այնուհետև «ռեկորդ մայսթերից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը գոլերը խփեց 54-րդ ու 70-րդ րոպեներին։ «Բորուսիան» հաշիվը 83-րդ րոպեին հավասարեցրեց Դանիել Սվենսոնի ջանքերով։ Թվում էր, թե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026