Հունաստանի առաջնության նախավերջին տուրում ՊԱՕԿ-ը 5:0 հաշվով հաղթել է «Լևադիակոսին»՝ հռչակվելով երկրի չեմպիոն: ՊԱՕկ-ը պատմության մեջ 3-րդ անգամ է դառնում Հունաստանի չեմպիոն. նախորդ հաղթանակները եղել են 1976-76 և 1984-85 մրցաշրջաններում: Թիմի ֆուտբոլիստները և երկրպագուները բուռն կերպով են տոնել բաղձալի տիտղոսը:
Ավելին
Իսպանական Լա լիգայի հերթական տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Այդ հանդիպումը «արքայական» թիմի կազմում 300-րդն է եղել Լուկա Մոդրիչի համար: Խորվաթ կիսապաշտպանը «300» գրությամբ խաղաշապիկ է նվեր ստացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից: 33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» 17 գոլ է խփել և կատարել 47 գոլային փոխանցում:
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղերից իր սպասումներով: «Մենք ունենք հզոր մրցակից հզոր հարձակվողներով, ովքեր ցույց տվեցին իրենց կարողությունները նախորդ մրցաշրջանում և այժմ հաստատում են իրենց բարձր: Նախորդ մրցաշրջանում նրանք հասան մինչև եզրափակիչ, իսկ այս տարի նույնպես վստահորեն առաջ են գնում: Բացի ՉԼ-ն, «Լիվերպուլը» պայքարում է նաև […]
Ավելին
Բելառուսի առաջնության 4-րդ տուրում «Իսլոչը» 3:1 հաշվով հաղթել է «Սլուցկին»: Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին «Իսլոչի» կազմում փոխարինման է մտել Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Հայ ֆուտբոլիստը 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել: Գրիգորը առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնակոյին»: Տանտերը հաղթեցին 3:1 հաշվով: Հեթ տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն՝ գոլ խփելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: «Մոնակոյի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփել է Ալեքսանդր Գոլովինը: Խաղադաշտ է վերադարձել Նեյմարը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում: ՊՍԺ-ն, որը մինչև այդ հանդիպումը «Լիլի» […]
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Արսենալը» հյուրընկալել էր «Քրիստալ Փելասին» և պարտվեց 2:3 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին: Զուգահեռաբար կայացած խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Քարդիֆին». միակ գոլը խփել է Վեյնալդումը և Միլները: «Լիվերպուլը» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր առաջ լինելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Աթլետիկին»: Կլասիկոյում հաղթեցին տանտերերը՝ 3:0: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման՝ գոլ խփելով 47-րդ և 76-րդ և ավելացված առաջին րոպեներին: Ֆրանսիացի հարձակվող ռմբարկուական մրցավազքում 21 գոլով շրջանցում է Լուիս Սուարեսին (20 գոլ)՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Զիդանի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 64 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած, պաշտոնապես հռչակվում է երկրի չեմպիոն: Պատճառն այն է, որ Լիգա 1-ի այս տուրի շրջանակում «Լիլը» չի հաղթել «Թուլուզին»՝ 0:0: Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ 8-րդ անգամ դառնում է Ֆրանսիայի չեմպիոն. (1985-86, 1993-94, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16, 2017-18, 2018-19): Թոմաս Տուխելի գլխավորած թիմն այսօր մրցելու է «Մոնակոյի» […]
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Տանտերերը հաղթեցին 4:0 հաշվով: ՄՅՈւ-ի դարպասը գրավել են Ռիչարդսոնը, Սիգուրդսոնը, Դինը և Ուոլքոթը: Հատկանշական է, որ առաջին երեքը բավականին գեղեցիկ գոլեր են խփել: Այս պարտությունից հետո Սուլշերի գլխավորած թիմը 64 միավորով մնում է 6-րդ տեղում, իսկ «Էվերթոնը» 49 միավորով 7-րդն է:
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալում է «Քրիստալ Փելասին»: Ունայ Էմերին ընտրել է մեկնարկային հետևյալ կազմը. Լենո, Յենկինսոն, Մուստաֆի, Կոսիելնի, Մավրոպանոս, Կոլաշինաց, Էլնենի, Գենդուզի, Օզիլ, Լակազետ, Օբամեյանգ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 19:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
1 1,809 1,810 1,811 1,812 1,813 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023