Պաշտոնական․ Տիագոն տեղափոխվեց Լիվերպուլ

Պաշտոնական․ Տիագոն տեղափոխվեց Լիվերպուլ

18/09/2020 - 19:13

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր բոնուսներ։

Նոր ակումբի կազմում իսպանացի կիսապաշտպանը հանդես կգա «6» համարի խաղաշապիկով։

Տիագո Ալկանտարան 2013 թվականից հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում, որի հետ նվաճել է 18 տիտղոս։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023