Տիագոն ժամանել է Լիվերպուլի մարզաբազա🎥

Տիագոն ժամանել է Լիվերպուլի մարզաբազա🎥

18/09/2020 - 18:31

«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ ժամանակներս պաշտոնապես կդանռա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։

Սեպտեմբերի 18-ին 29-ամյա կիսապաշտպանը հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին, ինչպես նաև մեկնել է Լիվերպուլ, որպեսզի ավարտին հասցնի գործարքը։ Football Daily-ին համացանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Տիագոն ժամանում մերսիսայդյան ակումբի մարզաբազա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տիագոն ԱՊԼ-ի գործող չեմպիոնների հետ կկքնի 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքը կարժենա 30 մլն եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023