ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալում է «Արսենալին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Լեսթեր». Շմեյխել, Չիլուել, Մագուաեր, Էվանս, Պերեյրա, Չոդուրի, Օլբրայթոն, Տիլեմանս, Նդիդի, Մեդիսոն, Վարդի «Արսենալ». Լենո, Մուստաֆի, Սոկրատիս, Մեյթլանդ-Նայլս, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Իվոբի, Լակազետ, Օբամեյանգ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի հաղթանակը Իսպանիայի առաջնությունում: «Հանգիստ նշեցինք հաղթանակը առաջնությունում, որովհետև առջևում ավելի մեծ մարտահրավեր կա՝ Չեմպիոնների լիգան: Մեր նպատակը թրեբլն է, ինչպես ամեն մրցաշրջանում, բայց դա այնքան էլ հեշտ չի լինի: Երբ Մեսսին դաշտ է դուրս գալիս, նա ինչ-որ բան անում է: Երբեք չգիտեք, թե կոնկրետ ինչ, բայց ինչ-որ բան […]
Ավելին
Չեմպիոնշիպի 45-րդ տուրում «Նորվիչը» 2:1 հաշվով հաղթեց «Բլեքբերնին»: Մրցաշրջանից մեկ տուր առաջ Դանիել Ֆարկեի թիմը ապահովեց առնվազն 2-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, ինչը թույլ է տալիս ակումբին դուրս գալ ԱՊԼ: «Նորվիչը» ԱՊԼ-ում վերջին անգամ խաղացել էր 2015/16 մրցաշրջանում: 2-րդ տեղում ընթանում է «Շեֆիլդ Յունայթեդը», որը նույնպես ապահովել է իր տեղը ԱՊԼ-ում:
Ավելին
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցում էին «Ռենը» և ՊՍԺ-ն: Երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց: «Ստադ դը Ֆրանսում» կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: 13-րդ րոպեին Ալվեշը ֆանտաստիկ գոլով բացել է հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Նեյմարը կրկնապակել է այն: 40-րդ րոպեին Կիմպեմբեն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 66-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լևանտեին»: Կատալոնական թիմը հաղթեց 1:0 հաշվով՝ Լա լիգայի ավարտից 3 տուր առաջ ապահովելով չեմպիոնի կոչումը: Միակ գոլը հանդիպման 62-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Լա լիգայի վերջին 3 տուրերից առաջ անհասանելի է դառնում «Աթլետիկոյի» համար՝ առաջ լինելով 9 միավոր: Անձնական խաղերում կատալոնացիներն առավելություն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի մեկնարկից 7 րոպե անց Ռաջա Նայնգոլանը գեղեցիկ գոլով բացել է հաշիվը: 62-րդ րոպեին Ռոնալդուն ոչ պակաս գեղեցիկ գոլով հավասարեցրել է հաշիվը: Այս ոչ-ոքիից հետո արդեն ինսկ չեմպիոնությունն ամրագրած «Յուվեն» 88 միավոր ունի, «Ինտերը» 62 միավորով 3-րդն է:
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արցախին»: Խորհրդանշական էր այն, որ «Բանանցը» վերանորոգված և լուսավորությամբ հագեցած ստադիոնում առաջին հանդիպումն էր անցկացնում: Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում իսկական տոն էր. համերգներ, երգ պար և խաղարկություններ: Կարևոր է այն հանգամանքը, որ ստադիոնն ամբողջությամբ լեփ-լեցուն էր: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: «Բանանցը» […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Էջմիածնում հյուրընկալել էր «Փյունիկին»: Նոմինալ տանտերերը պարտվեցին՝ 0:1: Հանդիպման միակ գոլը խփվել է 78-րդ րոպեին: Անկյունայինից փոխանցումից հետո Մուհամեդ Կոնատեի հարվածից հետո գնդակն անդրադարձով հայտնվել է դարպասում: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 46 միավորով 2-րդ հորիզոնականում է և 3 միավոր է զիջում առաջատար «Արարատ-Արմենիային», իսկ «Ալաշկերտը» 43 […]
Ավելին
Հունիսի 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Աթենքում կկայանա Հունաստան – Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերելու նպատակով Red Eagles-ը կազմակերպում է ուղեւորություն երկրպագուների համար բարձրակարգ 50 տեղանոց ավտոբուսով: Ուղեւորության արժեքն է մեկ անձի համար 270 եվրո,- հայտնում է ֆան-ակումբը: Փաթեթը ներառում է մեկշաբաթյա ուղևորություն՝ 3 գիշեր 4 ցերեկ հյուրանոց, նախաճաշ, ավտոբուսի տոմս, ապահովագրություն, վիզա։Մեկնումը` […]
Ավելին
Football Italia-ն հայտնում է, որ Անտոնիո Կոնտեն չի բացառել «Ռոման» գլխավորելու հնարավոր տարբերակը: «Տեսնենք»,- այսպես է պատասխանել իտալացի մասնագետը այն հարցին, թե հնարավո՞ր է նա գլխավորի «Ռոման»: Կոնտեի վերջին գլխավորած թիմը «Չելսին» էր, որի հետ 2017 թվականին նա նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Ներկայում «Ռոման» գլխավորում է Կլաուդիո Ռանիերին:
Ավելին
1 1,804 1,805 1,806 1,807 1,808 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023