Ընթերցողի կարծիք․ Տիագոյի անկրկնելիության մասին

Ընթերցողի կարծիք․ Տիագոյի անկրկնելիության մասին

23/09/2020 - 23:44

Տիագո Ալկանտարան, թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս միշտ անկրկնելի է, իսկական ջենթլմեն, ում նմանները շատ քիչ են մերօրյա ֆուտբոլային իրականությունում։  Եկեք հստակ օրինակներով  փորձենք հասկանալ, թե ինչու  է այդքան լավը Տիագոն խաղադաշտում և ինչու էր այդքան նրան ցանկանում տեսնել իր թիմում Յուրգեն Կլոպը։

Տիագո Ալկանտարան իսկական վարպետ է խորը բլոկային պաշտպանության «ապակոդավորման» հարցում, «Լիվերպուլը» խնդիրներ էր ունենում, երբ հակառակորդը խորը բլոկով պաշտպանվում էր, էլ չեմ ասում այն թիմերի մասին, որոնք դրանց մասնագետներ են («Ատլետիկո Մադրիդը» կհաստատի):

Այժմ եկեք հենց «Լիվերպուլի» կազմում «Չելսիի» դեմ խաղի օրինակներով հասկանանք, թե ինչով է առանձնանում Տիագոն։  Եթե հաշվի չառնենք նրա պատճառով 11 մետրանոցը «Լիվերպուլի» կազմում, որը չկարողացավ անվրեպ իրացնել Ժորժինիոն, ապա Ալկանտարան իդեալական խաղակես անցկացրեց (հիշեցնեմ, որ իսպանացին երկրորդ խաղակեսում մտավ փոխարինման)։ 82 փոխանցում, որից 75-ը ճիշտ 45 րոպեների համար, ուղղակի տիեզերական մակարդակի է, հատկապես, երբ «Չելսիի» ոչ մի խաղացող ամբողջ խաղի ընթացքում նման ցուցանիշ չունի։

Անցնենք հստակ օրինակներին․

Օրինակ 1․Ֆաբինիոն և Նաբի Կեյտան գնդակը խաղարկում են աջից, Տիագոն նայում է նրանց կողմ։

Կեյտայից գնդակը ստանալուց ակնթարթ առաջ նա բարձրացնում է գլուխը ու դա բավական է, որ տեսնի բոլորի դիրքը խաղադաշտում, «Չելսիի» ֆուտբոլիստները կենտրոնացած են Կեյտայի ուղղությամբ, այդ պատճառով էլ չեն տեսնում Տիագոյի գլխի շարժումը,

իսկ հետո, առանց գլուխը թեքելու ու տպավորություն ստեղծելով, թե փոխանցում է կատարում առաջ, իսպանացին անմիջապես գնդակը ուղարկում է գրոհի ձախ կողմ, որտեղ Ռոբերտսոնն ազատ է։

 Օրինակ 2․ Տեսեք Տիագոն գնդակով է ու մարմնի դիրքը այնպիսին է, որ նա պատրաստվում է փոխանցում կատարել Ֆաբինիոյին, այդ պատճառով Մաունթը շարժվում է բրազիլիացուն փակելու համար․․․

․․․Ու հանկարծ ոտքի կտրուկ շարժումով առանց մարմնի դիրքի փոփոխության Տիագոն գնդակը փոխանցում է Սալահին՝ կտրելով «Չելսիի» պաշտպանական գծերը

Օրինակ 3․  Երկրորդ օրինակին նման իրավիճակ։ Առաջին հայացքից սա թվում է փոխանցում Տրենտին․․․

․․․բայց նորից առանց մարմինը ու գլուխը թեքելու ոտքի կտրուկ շարժումով գնդակը ստանում է Վեյնալդումը։

Սա Տիագո Ալկանտարայի հատկանիշների մի մասն է, որը ցույց է տալիս, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է իսպանացի կիսապաշտպանը։  Սա ֆուտբոլը վայելելու այլ տարբերակ է, իսկական էսթետների համար, ու կարևոր չէ, թե որ թիմի երկրպագու ես։

Հ․Գ․ Վիճակագրական տվյալները  OPTA, Stat Platform, The Athletic կայքերից։

Կարեն Պողոսյան

                                                                                                           

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023