Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

24/09/2020 - 08:31

Ինչպես տեղեկացնում են «Բարսելոնայի» և «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքերը, կողմերը Լուիս Սուարեսի տեղափոխության հարցում համաձայնության են հասել։

Ուրուգվայցի ֆուտբոլիստը սեպտեմբերի 24-ին Երևանի ժականակով 14:30-ին հրաժեշտի խոսք կտասի «Բարսելոնայի» մամուլի ասուլիսների սրահում, ինչից հետո կմեկնի Մադրիդ` տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։

Կատալոնական ակումբը գործքից 6 մլն եվրո է ստանալու` տարբեր բոնուսների տեսքով։ Հաղորդվում էր, որ եթե «հնդկացիները» յուրաքանչյուր մրցաշրջան հասնեն մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, ապա դրա դիմաց պետք է վճարեն 2 մլն եվրո։

Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, Սուարեսը նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «գլաուգրանասի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 283 հանդիպման` դառնալով 198 գոլի և 109 գոլային փոխանցման հեղինակ։

Ուրուգվայցի ֆուտբոլիստը համարվում է «Բարսելոնայի» պատմության 3-րդ լավագույն ռմբարկուն` զիջելով միայն Լեո Մեսսիին (634 գոլ) և Սեզար Ռոդրիգեսին (232 գոլ)։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023