Պաշտոնական․ Ֆաթին նոր պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ

Պաշտոնական․ Ֆաթին նոր պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ

24/09/2020 - 12:03

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Անսումանե Ֆաթին նոր պայամանագիր է կնքել ակումբի հետ և պաշտոնապես դարձել է առաջին թիմի ֆուտբոլիստ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքված նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականիը, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը 170 մլն եվրոյից հասել է մինչև 400 մլնի։

17-ամյա վինգերը նաև նոր խաղահամար ունի․ նա հանդես է գալու «22» համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Արթուրո Վիդալին, ով վերջերս տեղափոխվեց «Ինտեր»։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023