Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Բավական լարված ու համառ պայքար ձևավորվեց, որի ընթացքում վճռորոշ դարձավ «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուի` 82-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ստեֆանո Պիոլիի թիմն առաջնության ավարտից 3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կմեկնարկի 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 30-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գործակալ Մինո Ռայոլան։ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Ռայոլային նվիրված գրառում է կատարել. «Ես կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք։ Դու միշտ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև Մխիթարյանի գործակալն էր։ Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոնական տիտղոսները։ «Պապա Կառլոն» «Միլանի» հետ դարձել է Ա սերիայի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում 2013 թ. հոկտեմբերի 15-ին կայացած Իտալիա 2:2 Հայաստան հանդիպումը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ «Սարսափելի նորություն։ 54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով արդեն 4 ամիս պայքարում էր հիվանդության դեմ»,- գրել է Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ իտալացի գործակալի մահվան մասին լուրը հաստատել են նաև նրա ընտանիքի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լեսթերի» դեմ կայացած առաջին խաղում (1:1) վնասվածք է ստացել։ Football Italia-ն, հղում կատարելով Calciomercato-ին, հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը 15-20 օր։ 33-ամյա կիսապաշտպանը վատագույն դեպքում «Ռոմային» կկարողանա օգնել միայն Ա սերիայի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպման մեկնարկում ակտիվ գորժողություններով աչքի ընկան «Լեսթերի» ֆուտբոլիստները, սակայն հյուրերն առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։ Առաջին խաղակեսի մնացած ժականակահատվածն անցավ «աղվեսների» առավելությամբ, ովքեր գնդակին ավելի շատ էին տիրում և ավելի շատ հարվածում, սակայն նրանց պակասում էր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե մահացել է հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան։ Այդուհանդերձ, իտալացի գործակալն անձամբ հերքել է այդ լուրը` Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը. «Առողջության ներկա վիճակը նրանց համար, ովքեր հետաքրքրվում են. ես կատաղած եմ: Չորս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են ինձ սպանում են։ Կարծես ես էլ կարող […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023