Դրամա Իտալիայի գավաթում. Կրեմոնեզեն 11-մետրանոցներով հաղթեց Նապոլիին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Դրամա Իտալիայի գավաթում. Կրեմոնեզեն 11-մետրանոցներով հաղթեց Նապոլիին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

18/01/2023 - 10:45

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։

Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 18-րդ րոպեին հյուրերը շվեյցարացի կիսապաշտպան Չարլզ Պիկելի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը։

Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Լուչիանո Սպալետիի թիմը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժուան Ժեզուսն ու Ջովանի Սիմեոնեն։

Երկրորդ խաղակեսում էլ «Նապոլին» փորձեց հանգստացնել խաղն ու այն մոտեցնել հաղթական ավարտին, սակայն պատժվեց։

87-րդ րոպեին «Կրեմոնեզեն» իր ունեցած երկրորդ իրական գոլային պահը նույնպես վերածեց դարպասի գրավման. գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ֆելիքս Աֆենա-Գյանը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո այն շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժամանակում տանտերերն ունեին խաղային և տարածքային տոտալ առավելություն, ինչին էլ գումարվեց ստացած քանակական առավելությունը (խմբ.` 100-րդ րոպեին «Կրեմոնեզեի» պաշտպան Լեոնարդո Սերնիկոլան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից), սակայն Դավիդե Բալարդինիի թիմը հերոսաբար դիմացավ մրցակցի ճնշմանը։

Միայն երկրորդ կեսում «գրիջոռոսիի» դարպասապահ Մարկո Կարնեսեկին կատարեց 3 սեյվ։

Ի վերջո, լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 2:2 հաշվով. կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ։

«Վիճակախաղում» դիպուկ գտնվեցին «Կրեմոնեզեի» ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով։

Նեապոլիտանական ակումբի կազմից նշակետից վրիպեց Ստանիսլավ Լոբոդկան, ում հարվածը շեղ ստացվեց, իսկ հյուրերին հաղթանակ պարգևեց Ֆելիքս Աֆենա-Գյանը։

Այսպիսով, «վագրերը» դուրս եկան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում փետրվարի 1-ին կմրցեն «Ռոմայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023