Արսենալը երկու խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

Արսենալը երկու խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

20/01/2023 - 17:38

«Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոասարը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը բելգիացի ֆուտբոլիտի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «զինագործները» «ճայերին» կվճարեն 27 մլն ֆունտ ստերլինգ։

28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` Տրոսարը Լոնդոնում արդեն բուժզննում է անցել «Արսենալի» համար և առաջիկա ժամերին գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի։

Լեանդրո Տրոսարը «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 121 խաղում դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի դրանից, Ռոմանոն հաստատում է, որ «Արսենալը» ևս մեկ գործարք է ավարտին հասցրել։

«Զինագործների» շարքերը կհամալրի նաև «Սպեցիայի» կենտրոնական պաշտպան Յակուբ Կիվիորը, ում դիմաց լոնդոնյան ակումբը, հավելավճարները ներառյալ, կվճարի 30 մլն եվրո։

22-ամյա պաշտպանն «Արսենալի» հետ կնքելու է 5.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ինչ վերաբերում է Կիվիորի «Սպեցիայում» ունեցած մրցելույթներին, լեհ ֆուտբոլիստն իտալական ակումբի շարքերը համալրել էր 2021 թ. օգոստոսին, որի կազմում դաշտ է դուրս եկել 43 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023