ՈՒԵՖԱ -ն հրապարակել է այն ֆուտբոլիստուհիների անունները, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստուհի» մրցանակին։ Մրցանակին հավակնելու են Ջենիֆեր Հերմոսոն («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական), Լիկե Մարտենսը («Բարսելոնա», Հոլանդիայի հավաքական) և Ալեքսիա Պուտելիասը («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)։ Հավելենք, որ մրցանակը կհանձնվի օգոստոսի 26-ին` Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանության ժամանակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ -ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մարզիչների անունները, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակին։ Մրցանակին հավակնում են Թոմաս Տուխելը («Չելսի»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական)։ Հավելենք, որ հաղթողի անունը պարզ կդառնա սույն թվականի օգոստոսի 26-ին` Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Զինագործները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու են մոտ 40 մլն եվրո` նրա հետ կնքելով պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ռոմանոն գրում է նաև, որ կողմերը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն շատ […]
Ավելին
Ամռանը սովորաբար տեղի են ունենում բազմաթիվ տեղափոխություններ։ Նոր մեկնարկելիք մրցաշրջանից առաջ ակումբներն ամրապնդում են իրենց կազմը` կատարելով բոլոր ճշգրտումները, թե որ դիրքի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ մարզչական շտաբի համար։ Բայց, ինչպե՞ս է այդ գործընթացը տեղի ունենում կուլիսների հետևում։ Ի՞նչ պետք է անեն ակումբները խաղացողի հետ պայմանագիր կնքելիս, որպեսզի կարողանան նրան գրանցել Լա լիգայում։ Ի՞նչ է ներառված […]
Ավելին
«Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր առաջատարներից մեկից` Լաուտարո Մարտինեսից։ Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «Ատլետիկո Մադրիդն» ու «Տոտենհեմը» մի քանի շաբաթ առաջ 70 մլն եվրո են առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց. այդ գումարը հետագայու պետք է հասներ մինչև 90 միլիոնի։ Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» մերժել են այդ երկու առաջարկներն էլ և այժմ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Արսենալի» լիիրավ անդամ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև բանակցությունները մտել են վերջնական փուլ, իսկ գործարքը կկայանա շատ շուտով։ Տեղեկություններ կան, որ «զինագործները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու են 35-40 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի ֆինանսական հարցերի շուրջ երկու ակումբները դեռևս […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված տարբեր տեղեկությունները, թե նա շուտով վերադառնալու է «Ռեալ Մադրիդ», սոցցանցերի իր էջերում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «Բոլոր նրանք, ով ինձ ճանաչում են, գիտեն, թե որքան կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ «Քիչ խոսկցություններ, շատ աշխատանք»։ Սա իմ կարգախոսն է եղել ողջ կարիերայիս ընթացքում։ Սակայն, […]
Ավելին
Եվրոպական ակումբների միությունը համաձայնել է իր շարքերը հետ ընդունել այն 12 ամումբներից 9-ին, որոնք պատրաստվում էին ստեղծել Սուպերլիգա և աջակցում էին այդ գաղափարին։ Խոսքը «Միլանի», «Ինտերի», «Արսենալի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին, որոնք վերադարձել են Եվրոպական ակումբների միություն։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՄ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ սույն թվականի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումն ու տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն իր ապագայի վերաբերյալ չի պատրաստվում ամպագոռգոռ հայտարարություններ անել մամուլի միջոցով։ Նա ներկա պահին ծրագրում է միայն հանդիպել «Փարիզի» նախագահ Նասեր Ալ Խելայֆիի հետ, որպեսզի խնդրի նրան […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև ակումբի ծանր ֆինանսական վիճակի մասին. ««Բարսելոնայի» զուտ բացասական ակտիվը կազմում է 451 մլն եվրո (խմբ.` սա նշանակում է, որ «բլաուգրանասի» պարտքի չափը գերազանցում է ակումբի գույքի արժեքին)։ Ակուկբի եկամտի 103%-ը մենք ծախսում ենք աշխատավարձերը վճարելու համար, ինչը 20-25%-ով ավելին է, քան մեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023