Եվրագավաթների հավանական եզրափակիչներն` ըստ Interfootball-ի հետևորդների

Եվրագավաթների հավանական եզրափակիչներն` ըստ Interfootball-ի հետևորդների

16/04/2022 - 17:10

Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։

Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։

Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմցրեն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։

«Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչին հավատում է 41%-ը։

Հարցմանը մասնակցածների 11%-ը կարծում է, որ եզրափակիչը կլինի իսպանական` «Ռեալ Մադրիդ» – «Վիլյառեալ», իսկ «Մանչեսթեր Սիթի» – «Վիլյառեալ» տարբերակի օգտին քվեարկել է միայն 4%-ը։

Եվրոպա լիգայի դեպքում պատկերը հետևյալն է.

  1. «Լայպցիգ» – «Վեսթ Հեմ» – 46%
  2. «Լայպցիգ» – «Այնտրախտ» – 42%
  3. «Ռեյնջերս» – «Այնտրախտ» – 7%
  4. «Վեսթ Հեմ» – «Ռեյնջերս» – 5%

Կոնֆերենցիաների լիգա.

  1. «Ռոմա» – «Մարսել» – 78%
  2. «Լեսթեր» – «Մարսել» – 13%
  3. «Ֆեյենորդ» – «Ռոմա» – 7%
  4. «Ֆեյենորդ» – «Լեսթեր» – 2%

Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների։

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023