Անչելոտի. «Բոլորն սպասում են մեր սայթաքմանը»

Անչելոտի. «Բոլորն սպասում են մեր սայթաքմանը»

18/04/2022 - 12:34

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Շատ կարևոր հաղթանակ էր։ Երկրորդ խաղակեսում ստիպված էինք ստեղծված իրավիճակին հրատապ արձագանք տալ, ինչի արդյունքում ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց վարպետությունն ու նվիրվածությունը։

Այս թիմն ունակ է յուրահատուկ բաների։ Մենք վատ սկսեցինք հանդիպումը, սակայն չկորցրինք մեր ուժերի նկատմամբ վստահությունը։

Բոլորն սպասում են մեր սայթաքմանը։ Մենք դեռ չենք հաղթել Լա լիգան, սակայն շատ կարևոր քայլ կատարեցինք դեպի տիտղոսը»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023