Ինտերը պատրաստ է Լաուտարոյին վաճառել իսպանական գրանդին

Ինտերը պատրաստ է Լաուտարոյին վաճառել իսպանական գրանդին

17/04/2022 - 10:12

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, հնարավոր է, շուտով հեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «ներաձուրիները» պատրաստ են 24-ամյա հարձակվողին վաճառել «Բարսելոնային», որը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` հավանական է, որ կողմերը փոխանակում կիրականացնեն։ «Բարսելոնան» պատրաստ է այդ գործարքում ներառել Մեմֆիս Դեպային կամ Միրալեմ Պյանիչին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում։

Այդուհանդերձ, նշվում է, որ, չնայած երկու ակումբներն Լաուտարոյի տրանսֆերի հարցով կապի մեջ են, «բլաուգրանան» ներկա պահին այլ ոճի հարձակվողների է նախընտրում ձեռք բերել։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ. կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված էր արգենտինացի հարձակվողի ծառայություններով, սակայն չկարողացավ համաձայնության հասնել «Ինտերի» հետ, որը պահանջում էր վճարել պայմանագրով նախատեսված 111 մլն հրաժարագինը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023