2021 թվականի ամռանը 12 տարբեր քաղաքներում կայանալու է ֆւոտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը դեռևս պետք է կայանար սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին, սակայն ՈՒԵՖԱ-ն դիտարկում է կրճատել դրանց ընդունող քաղաքների քանակը։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կդառնա առաջին քաղաքներից մեկը, որը կզրկվի նման հնարավորությունից, ինչի պատճառը, բնականաբար, սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով հրահրված […]
Ավելին
Acefootball.com կայքն իր ընթերցողների շրջանակում հետաքրքրիր հարցում է անցկացրել, որպեսզի պարզի աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստին։ Հարցմանը մասնակցել են 6121 հոգի, ինչի արդյունքում պարզվել է, որ երկրպագուների շրջանում ամենագերագնահատված ֆուտբոլիստը «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն է, ով ներկայումս մարզում է շոտլանդական «Ռեյնջերսը»։ Ջերարդը ստացել է ձայների 23․5 %-ը։ Ջերարդին հաջորդում են Պոլ Պոգբան (22 […]
Ավելին
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։ A դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում կայացավ երկու հանդիպում։ Գերմանիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ՝ չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը։ Յոհաքիմ Լյովի սաները նույնիսկ պետք է գոհ լինեն այս արդյունքից, քանի որ 26-րդ րոպեի դրությամբ Մարիո Գավրանովիչի և Ռեմո Ֆրոյլերի խփած գոլերի շնորհիվ պարտվում […]
Ավելին
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հատվածում տիրող իրավիճակին․ «Ինձ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհում իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը իրավականորեն և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն այն ներկա պահին անօրինական կերպով օկուպացված է։ 2008 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան […]
Ավելին
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը 2021 թվականի ամռանը լինելու է ոչ թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, այլ հենց Հալանդը։ «Ռեալը» հիանալի հարաբերություններ ունի դորմունդյան ակումբի հետ, այդ պատճառով էլ մադրիդյան ակումբի ներսում կարծում են, որ կարիք չի լինի ակտիվացնել նորվեգացի հարձակվողի […]
Ավելին
«Բավարիայի», «Վոլֆսբուգրի», «Շալկե-04»-ի և «Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։ ««Բարսելոնայում» տիտղոսներ նվաճում էր Մեսսին, ոչ թե Գվարդիոլան։ Առանց Մեսսիի Պեպի գաղափարները երբեք չեն աշխատել, հակառակ դեպքում նա «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» հետ արդեն վաղուց նվաճած կլիներ Չեմպիոնների լիգան։ «Բարսելոնայում» դա բացառապես կախված էր Լեո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» դիտարկել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ձեռք բերելու տարբերակը։ Տիագո Ալկանտարայի հեռանալուց հետո մյունխենյան ակումբը ուրուգվայցի կիսապաշտպանին համարել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը՝ համարելով նրան կատարյալ տարբերակ իսպանացի կիսապաշտպանին փոխարինելու հարցում։ Սակայն, ո՛չ «արքայական» ակումբը, ո՛չ էլ 22-ամյա ֆուտբոլիստը չեն դիտարկել այդ հավանական տրանսֆերը։ «Սերուցքայինները» «Բավարիային» […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։ A Դիվիզիոն 1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։ Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, […]
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Նորվեգիայի հավաքականը Օսլոյում մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ և քարը քարի վրա չթողեց մրցակցին։ «Վիկինգները» հաղթեցին 4։0 հաշվով, իսկ սկանդինավյան հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Սորլոտը։ Նշենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման 1-ին տուրի շրջանակում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի հավաքականի նկատմամբ։ Հանդիպման 8-րդ րոպեին կոլումբացիների աջ պաշտպան Սանտիագո Արիասը Վենեսուելայի հավաքականի վինգեր Յանխել Էրերայի հետ բախման պատճառով ծանր վնասվածք ստացավ, ինչից հետո չկարողացավ շարունակել խաղը։ Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավարը Էրերային կարմիր քարտ ցույց […]
Ավելին
1 245 246 247 248 249 306

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023