Լիվերը ՉԼ-ում խնդիրներ չունի․ «ցլերը» չկարողացան ինտրիգ մտցնել դիմակայությունում 🎥

Լիվերը ՉԼ-ում խնդիրներ չունի․ «ցլերը» չկարողացան ինտրիգ մտցնել դիմակայությունում 🎥

11/03/2021 - 01:50

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Պուշկաշ Արենա» մարզադաշտում ուժերը չափեց «Լայպցիգի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումը նույպես կայացել էր նույն մարզադաշտում՝ կապված կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված որոշ սահմանափակումների հետ։ Այդ խաղում սնգլիական ակումբը երկու անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը՝ պատասխան խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն։

Հանդիպումը դիմանիկ պայքարով մեկնարկեց․ երկու կողմերն էլ կարող էին առաջ անցնել հաշվի մեջ։ Խոսելով առաջին խաղակեսի մասին՝ պետք է ասել, որ այն անցավ գերմանական ակումբի տարածքային զգալի առավելությամբ (60%), սակայն մերսիսայդյան ակումբը 7 հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը, որոնցից 5-ը դիպուկ էին, բայց ոչ գոլային։

«Ցլերը» նույնպես ակտիվ էին գրոհների կազմակերպման հարցում, որոնք մինչ ընդմիջում 6 հարված կատարեցին, որից 2-ը դիպուկ և կրկին՝ ոչ գոլային։

Երկու թիմերի հարվածային դրվագներում կա՛մ թիմերին վերահաս գոլերից փրկում էին դարպասապահները կա՛մ հարվածները շեղ էին ստացվում։ Այնուամենայնիվ, կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով որ դուրս էին եկել խաղադաշտ, ինչը միայն «Լիվերպուլի» օգտին է։

Երկրորդ խաղակեսը նույնպես ակտիվ մեկնարկեցին թիմերը։ Գերմանական ակումբը, հասկանալով, որ խաղը փրկելու համար քիչ ժամանակ է մնում, նետվեց առաջ՝ հաջողություն փնտրելով մրցակցի տուգանային հրապարակում։ Միևնույն ժամանակ, Յուրգեն Կլոպի սաները զիջել էին գնդակը մրցակցին և սպասում էին հաջողության հասնելու իրենց պահին։

Կլոպի նման մարտավարությունը հանդիպման 71-րդ րոպեին տվեց իր արդյունքը՝ Մոհամեդ Սալահի խփած գոլի տեսքով, իսկ գոլային փոխանցում եգիպտացին ստացավ Դիոգու Ժոտայից։

Քիչ անց՝ 74-րդ րոպեին, աչքի ընկնելու հերթն արդեն Սադիո Մանեինն էր։ Սենեգալցին Դիվոկ Օրիգիի փոխանցումից հետո կարողացավ հաղթող դուրս գալ մրցակցի պաշտպանների դեմ պայքարում և դիպուկ հարվածով կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ դարձնելով հաշիվը 2։0։

Հնդիպման մնացած ժամանակահատվածում խաղի տեմպն աստիճնաբար նվազեց, քանի որ դիմակայության հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն արդեն ակնհայտ էին։

Այսպիսով «Լիվերպուլը» «Պուշկաշ Արենա» մարզադաշտում նույն հաշվով կրկին հաղթեց «Լայպցիգին» և ընդհանուր դիմակայության հաշիվը դարձրեց 4։0՝ ապահովելով իր տեղը մրցաշարի քառորդ եզրափակչում։

Յուլիան Նագելսմանի թիմը լքում է պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023