«Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուահնի ժամանակ մտադիր է լրջորեն փոփոխությունների ենթարկել կազմը։ Արդեն հայտնի են դարձել այն խաղացողները, որոնք հայտնվել են թուրինյան ակումբի ուշադրության կենտրոնում։ «Ատալանտայի» ձախ լատերալ Ռոբին Գոսենսը հայտնվել է «ծեր սենյորայի» ուշադրության կենտրոնում։ Այդ մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ «Ատալանտան» գերմանացի ֆուտբոլիստին գնահատում է 30-35 մլն եվրո։ Սույն թվականի հունվարին «Լիոնը» Գոսենսին […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաալիքում՝ որպես ֆուտբոլային փորձագետ, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» խաղարկության մասին, որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ չի հանձնվելու։ «Եթե ես լինեի Ռոբերտ Լևանդովսկին, և եթե France Football-ը չեղարկեր «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, ապա միանշանակ կկազմակերպեի ստորագրահավաք, որպեսզի այն վերադարձնեն։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին, «Սիթին» 29-ամյա պաշտպանի դիմաց նեապոլիտանական ակումբին առաջարկել է 63 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» պատրաստ է բաժանվել իր պաշտպանից, սակայն հույսեր է կապում, որ «քաղաքաբնակների» առաջարկը, հնարավոր է, բարելավվի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մանկունյական […]
Ավելին
Պրեմիեր լիգան շարունակում է ամփոփոլ 2019/20 մրցաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում 21-ամյա եզրայինն առաջ է անցել Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից (բոլորը՝ «ՄՅՈՒ»), Դին Հենդերսոնից («Շեֆիլդ Յունայթեդ»), ինչպես նաև «Չելսիի» երկու երիտասարդ ֆուտբոլիստներից՝ Քրիստիան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» արդեն նախկին վինգեր Վիլիանի հետ։ 32-ամյա բրազիլացին 3 տարվա պայմանագիր է ստորագրել «զինագործների հետ»։ Խաղացողը «Արսենալ» է տեղափոխվել անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Չելսիի» հետ մոտեցել էր ավարտին։ Նոր ակումբում Վիլիանը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը «Արսենալում» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան կամաց-կամաց ամփոփում է 2019/20 մրցաշրջանը՝ պաշտոնական կայքում հրապարակելով մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին։ Լավագույն գոլ է ճանաչվել «Տոտենհեմի» հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնի՝ «Բյորնլիի» դարպասը խփած գոլը։ Այդ խաղում Սոնը սեփական տուգանային հրապարակի մատույցներից խլեց գնդակը, ճանապարհին արագության հաշվին շրջանցեց մրցակցի ողջ պաշտպանությանը և գրավեց դարպասը։
Ավելին
«Ռոման» ու «Արսենալը» մոտ ժամանակներս կփոխանակվեն ֆուտբոլիստներով։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կտեղափոխվի «Ռոմա», իսկ հառակ ուղղությամբ կուղևորվի Ամադու Դիավարան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում։ «Զինագործները» Դիավարայի համար արդեն պատրաստել են 5 տարվա պայմանագիր։ Ինչ վերաբերվում է ուրուգվայցի ֆուտբոլիստին, ապա նրա գործակալը «Ռոմայի» հետ դեռևս բանակցություններ է վարում։ […]
Ավելին
Այսօր՝ օգոոստոսի 12-ին, մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարն անցկացվելու է Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ «Ութի եզրափակիչն» անցնելու բավականին խստացված բժշկական կանոնակարգով, որը բաղկացած է ոչ ավել, ոչ պակաս 31 էջից։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիսաբոնի լողափերը և տեսարժան վայրերը ֆուտբոլիստների համար փակ են […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի 4 գերզհոր ինտրիգների մասին։ Վերլուծություն այս մրցաշարում հանդես եկող բոլոր ակումբների վերաբերյալ։ Մանրամասն կվերլուծենք արդեն կայացած 4 դիմակայությունները, ինչպես նաև կխոսենք, հանելուկային սպասվող ինտրիգներից։ Ի՞նչ մարտավարական հնարքների շնորհիվ Պեպ Գվարդիոլան հաղթեց Զինեդին Զիդանին, ինչպե՞ս «Բավարիան» իսկական «մեքենայի» վերածվեց, ինչպե՞ս ֆանտաստիկ Լեո Մեսսին լուծեց «Նապոլիի» հարցերը, ի՞նչ պատճառով «Յուվեն» մրցաշարին հրաժեշտ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի շրջանակում ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը։ «Սևիլիան» Դույսբուրգում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Խաղի մեծ մասում անդալուսական ակումբն ուներ լուրջ տարածքային և խաղային առավելություն, իսկ Նունու Էսպիրիտու Սանտուի սաները հիմնականում ապավինում էին հակագրոհների վրա։ Չնայած «Սևիլիայի» խաղային առավելությանը, սակայն, խաղը կարող էր լրիվ այլ ընթացք ունենար, եթե 13-րդ րոպեին «գայլերի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023