Էդերսոնը, հնարավոր է, սկսի իրացնել Սիթիի 11-մետրանոց հարվածները

Էդերսոնը, հնարավոր է, սկսի իրացնել Սիթիի 11-մետրանոց հարվածները

08/02/2021 - 14:50

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

Հանդիպման 38-րդ րոպեին մանկունյական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք էր վաստակել, սակայն գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանի հարվածը բարձր ստացվեց։ Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակներն» արդեն երրորդ անգամ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց նշակետից։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Statto-ն, Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց ի վեր ակումբը 38 11-մետրանոց հարվածից գոլի հեղինակ է դարձել ընդամենը 25 անգամ։ Ստացվում է, որ «Սիթիի» դիպուկությունը կազմում է 66%:

Նախքան Գվադիոլայի՝ ակումբի գլխավոր մարզիչ դառնալը մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում իրացրել է 421 11-մետրանոց հարված, որոնցից գոլով է ավարտվել 332-ը, որը կազմում է ընդհանուր հարվածների 79%-ը։

Իսկ ընդհանրապես, «Լիվերպուլի» դեմ խաղերում իսպանացի մասնագետի՝ ակումգը գլխավորելուց հետո «քաղաքայինները» 4 անգամ վաստակել են 11-մետրանոց հարված իրացնելու իրավունք որոնցից գոլի է վերածվել միայն 1-ը, այսինքն՝ 25%-ը:

«Լիվերպուլի» դեմ խաղից հետո Պեպ Գվարդոլան չի բացառել, որ այսուհետ ակումբի 11-մետրանոցները սկսելու է իրացնել դարպասապահ Էդերսոնը․

«11-մետրանոց հարվածները ներկա պահին մեզ համար լուրջ խնդիր են։ Նման կարևորություն ունեցող խաղերում չի կարելի վրիպել 11-մետրանոցից՝ անկախ այն բանից, թե ով է հարվածում։

Արդեն պետք է մտածեմ այն մասին, որ 11-մետրանոցները սկսի իրացնել Էդերսոնը»,- 50-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023