Մանչեսթեր Սիթին չի հրաժարվել Մեսսիին ձեռք բերելու մտքից

Մանչեսթեր Սիթին չի հրաժարվել Մեսսիին ձեռք բերելու մտքից

09/02/2021 - 16:41

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու մտքից։

Անգլիական ակումբը ցանկանում է սկսել բանակցություններն արգենտինացու հետ մարտ կամ ապրիլ ամսից։ Հայտնի է, որ Մեսսիին ձեռք բերել ցանկացողներից է նաև ՊՍԺ-ն, սակայն, ի տերբերություն փարիզյան ակումբի, «քաղաքաբնակները» նախընտրում են գործել ընդհատակյա և առանց անտեղի աղմուկի։

Հաղորդվում է, որ մանկունյական ակումբի մի քանի ներկայացուցիչներ անընդհատ գտնվում եմ Մեսսիի շրջապատում՝ փորձելով ազդել նրա վերջնական որոշման վրա։

«Սիթին» առաջին անգամ բացահայտ խոսեց Մեսսիի շուրջ հետաքրքրվածության մասին այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում 2։8 հաշվով պարտվեց «Բավարիային»։ Այդ ժամանակ արգենտինացին հայտարարեց, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, իսկ «Մանչեսթեր Սիթին», օգտվելով առիթից, պայմանագիր առաջարկեց նրան։

«Քաղաքաբնակների» ղեկավարությունը կարծում էին, որ իրենք կկարողանան պահել ֆինանսական «արդար խաղի» կանոնները՝ միևնույն ժամանակ վճարելով արգենտինացի ֆուտբոլիստին նույնքան աշխատավարձ, որքան նա ստանում է «Բարսելոնայում»։

Այդ ժամանակ կատալոնական ակումբի արդեն նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն հրաժարվեց վաճառել Մեսսիի տրանսֆերային իրավունքները։

Հիմա իրավիճակն այլ է, քանի որ արդեն սույն թվականի հունիսի 30-ից 33-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և հնարավոր կլինի ձեռք բերել նրան անվճար։

Բացի այդ, աղբյուրի պնդմամբ՝ Մեսսին այժմ մտածում է միայն «Բարսելոնայի» մասին և ցանկանում է, որ ակումբը լավ արդյունքներով եզրափակի մրցաշրջանը։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Մեսսին «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Իր հերթին Լա լիգայի այս առաջնությունում «Բարսելոնան» 21 խաղերից հետո վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ռեալը» նույնպես 43 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հենց «Բարսան» է 2-րդը։

Վերջում հավելենք, որ «Բարսելոնան» վերջին 16 պաշտոնական խաղերում կրել է ընդամենը 1 պարտություն՝ այդ ընթացքում տանելով 13 հաղթանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023