Ալիսոնը Սիթիի դեմ խաղում ավելի շատ արդյունավետ սխալ է թույլ տվել, քան ԱՊԼ-ի շրջանակում  իր նախորդ 54 խաղերում

Ալիսոնը Սիթիի դեմ խաղում ավելի շատ արդյունավետ սխալ է թույլ տվել, քան ԱՊԼ-ի շրջանակում իր նախորդ 54 խաղերում

08/02/2021 - 12:28

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում չեմպիոնության երկու թեկնածուներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցեցին իրար դեմ։ Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով 1։4 հաշվով։

Հատկանշական է, որ հյուրերն իրենց գոլերից երկուսը խփեցին մերսիսայդյան ակումբի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի սխալներից հետո։

Ըստ Sky Sports-ի կատարած հաշվարկների՝ 28-ամյա դարպասապահն այդ խաղում ավելի շատ է արդյունավետ սխալներ թույլ տվել, քան Պրեմիեր լիգայի շրջանակում նախորդ 54 հանդիպումները միասին վերցրած։

Ընդհանրապես, Ալիսոնը «կարմիրների» կազմում բոլոր խաղերի հաշվարկով անց է կացրել 112 հանդիպում, որից 86-ը ԱՊԼ-ի շրջանակում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» այս պարտությունից հետո մնաց 40 միավորով և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Սիթին»՝ 50 միավորով գլխավորում է այն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023