Ավարտվեց ԱԱ-2022-ը. Արգենտինայի հավաքականը դրամատիկ պայքարում 11-մետրանոնցերով հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։ Կիլիան Մբապեն ֆանտաստիկ արդյունավետություն ցույց տվեց` խփած 8 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։ Ոչ պակաս արդյունավետ էր նաև Լեո Մեսսին, ով խփեց 7 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Երկու ֆուտբոլիստների նման արդյունավետությունից հետո փոփոխություններ տեղի ունեցան մրցաշարի պատմության լավագույն […]
Ավելին
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ինչպես գրեթե ամենուր, ֆուտբոլում ևս գումարն առաջնային է։ Ընդամենը 10 տարի առաջ ֆուտբոլում նման աննորմալ թվեր չկային, որքան այսօր։ Ֆուտբոլում գումարն ու ներդրումները օր-օրի ավելացել են, բայց դրանք ոչ թե զարգացնում են սպորտաձևը, այլ դառնում շահույթ ներդրողների, կազմակերպությունների, ֆուտբոլային ասոցիացիաների ու թիմերի համար։ Ահա թե ինչպես է […]
Ավելին
ԱԱ-2022-ի երրորդ տեղի հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն Խորվաթիայի ու Մարոկկոյի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի երրորդ տեղի հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Աբդուլռահման Ալ Ժասիմ (Քաթար) Եզրային մրցավարներ – Թալեբ Ալ Մարի, Սաուդ Ահմեդ Ալմաքալեհ (երկուսն էլ` Քաթար) Չորրորդ մրցավար – Ռաֆայել Կլաուս (Բրազիլիա) VAR համակարգի պատասխանատուներ – Խուլիո Բասկունիան (Չիլի), Պոլ վան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ֆերնանդու Սանթուշը հեռացվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Հաղորդվում է, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս որոշումը կայացրել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Մարոկկոյից կրած պարտությունից (0:1) հետո։ Նշվում է, որ պորտուգալացիները նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարեն առաջիկա շաբաթներին։ Սանթուշի հեռացման մասին լուրը հաստատել է նաև մեկ այլ ինսայդեր Նիկոլո […]
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյին` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ «Եռագույնների» կազմից հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Անտուան Գրիզմանը, ով, ճիշտ է, աչքի չընկավ արդյունավետ գործողություններով, սակայն դաշտում գրեթե ամենուր էր` բազմիցս օգնելով իր թիմին։ 31-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն հարձակվողական գործողություններով աչքի ընկավ, այլև հիանալի պաշտպանվեց։ Գրիզմանը հանդիպման ընթացքում 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական […]
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի դեմ։ Կարելի է ասել` «եռագույնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին ֆրանսիացիներին առաջ մղեց Թեո Էրնանդեսը։ Բաց թողած գոլից շատ չանցած` 10-րդ րոպեին, մարոկկացիները քիչ մնաց հավասարեցնեին հաշիվը, սակայն Ազեդին Ունահի հեռահար հարվածից հետո Ֆրանսիային փրկեց դարպասապահ Ուգո Լյորիսը։ 17-րդ րոպեին Դիդիե Դեշամը պատասխանեց […]
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Relevo-ին, հայտնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ մարզվում է «Ռեալ Մադրիդի» մարզաբազայում` «Վալդեբեբասում»։ Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ապագայի հարցում սա ոչինչ չի նշանակում. 37-ամյա հարձակվողը շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել «արքայական» ակումբի ղեկավարության հետ, որը նրան թույլ է տվել մարզվել` մարզավիճակը պահպանելու համար։ Նշվում է նաև, որ Ռոնալդուն մարզվում […]
Ավելին
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Խորաթիայի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Արգենտինային` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը դժգոհել է այն սպասարկող մրցավարական անձնակազմից. «Ըստ իս` 11-մետրանոց չկար։ Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչն այդ դրվագում, ո՞ւր կարող էր նա գնալ։ Եթե սա ինչ-որ նոր օրենք է, մեզ նախապես կարող էին տեղյակ պահել»,- Դալիչի խոսքերը մեջբերում է Jutarnji […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023