Ռոնալդուն կրկին գործի մեջ է. Ալ Նասրը ջախջախեց Ալ Շաբաբին🎥

Ռոնալդուն կրկին գործի մեջ է. Ալ Նասրը ջախջախեց Ալ Շաբաբին🎥

30/08/2023 - 00:07

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 4-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ մրցեց «Ալ Շաբաբի» դեմ։

Հանդիպման մեծ մասում տանտերեն ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

«Ալ Նասրի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիիանու Ռոնալդուն, մեկական գոլ էլ խփեցին Սադիո Մանեն ու Սուլթան Ալ Ղանամը։

Այս հաղթանակից հետո Լուիշ Կաշտրուի թիմը վաստակեց 6 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։

«Ալ Շաբաբը», 2 միավորով, նախավերջինն է` 17-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023