ՖԻՖԱ-ն ներկայացրել է տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետությունը։ Ըստ այդ հաշվետվության` 2023 թ. ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել` տրանսֆերներ իրականացնելու համար։ Այսպես, 2023 թ. ամբողջ աշխարհում ակումբները տրանսֆերներ իրակացնելու համար ծախսել են 9,63 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 48,1%-ով ավելին է, քան 2022 թվականին (6,5 մլրդ դոլար)։ Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2019 թ., երբ […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալ Մադրիդ» հավանական տեղափոխության մասին. «Մբապեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։ Դրա հավանականությունը 50%-ից ավելի է։ Սա անձնական կարծիք է, իսկ տրանսֆերի իրականացումը կախված է միայն «Ռեալից»։ Նրանք պետք է որոշեն` ինչպես վարվել»,- Տեբասի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց մրցաշարի գործող հաղթող Սենեգալի ընտրանու դեմ։ Կողմերը հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Գործը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «փղերը»` հաղթելով 5:4 հաշվով։ Վճռորոշ դարձավ սենեգալցիների պաշտպան Մուսա Նիախատեի վրիպումը, ում հարվածից հետ գնդակը դիպավ դարպասաձողին։ Սենեգալի կազմից […]
Ավելին
«Բարսելոնա Բ»-ի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «Լանսը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց «բլաուգրանային» առաջարկել է 9 մլն եվրո։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբը մեծ հույսեր է կապում սենեգալցի պաշտպանի հետ և մերժել է «Լանսի» առաջարկը։ Նշենք, որ Միքայիլ Ֆայեն 2023 թ. ամռանն է 1,5 […]
Ավելին
«Ինտեր Մայամին» շարունակում է պատրաստվել 2024 թ. մրցաշրջանին և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընկերական հանդիպում անցկացրեց «Ալ Հիլալի» դեմ։ Կողմերը գոլային հրավառություն էին կազմակերպել «Քինգդոմ Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար, իսկ հանդիպումն ավարտվեց գերգոլառատ` 4:3 հաշվով. հաղթեց «Ալ Հիլալը» «Ալ Հիլալի» գոլերը խփեցին Ալեքսանդր Միտրովիչը, Անդուլա Ալ Համդան, Միքայելն ու Մալկոմը։ «Ինտեր Մայամիի» կազմից […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականը մրցեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության դեմ։ Լարված և համառ պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ԿԴՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 8:7 հաշվով։ Նշենք, որ ԿԴՀ-ի վճռորոշ 11-մետրանոցն իրացրեց դարպասապահ Լայոնել […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Խավիի հեռանալուց հետո ցանկանում են, որ ակումբը գլխավորի Լուիս Էնրիկեն, ով այժմ մարզում է «Պարի Սեն-Ժերմենը»։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» հանդերձարանում Էնրիկեի անունն ամենահաճախ քննարկվողներից մեկն է։ «Կապտանռնագույնների» ֆուտբոլիստներն Էնրիկեին համարում են կատարյալ մասնագետ ակումբի նախագծի համար։ Այդուհանդերձ, «Բարսելոնայի» համար դժվար կլինի 53-ամյա մասնագետին հրավիրել իր շարքերը, քանի որ ՊՍԺ-ն չի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Գվինեան Աբիջանի «Ալասանե Օուտարա» մարզադաշտում մրցեց Հասարակածային Գվինեայի դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որը դրամատիկ ավարտ ունեցավ. Գվինեան 90+8-րդ րոպեին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց։ Կաբա Դիավարայի թիմին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Բայոյի խփած գոլը։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ 68-րդ րոպեին Հասարակածային Գվինեայի հարձակվող Էմիլիո Նսուեն չկարողացավ աչքի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի մամուլի ծառայությունը սոցցանցերի էջերում հրապարակել է մրցաշարի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Խեսուս Օվոնո (Հասարակածային Գվինեա) Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Կալիդու Կուլիբալի (Սենեգալ), Նայեֆ Ագերդ (Մարոկկո), Արթուր Մասուակու (ԿԴՀ) Կիսապաշտպաններ – Ազեդին Ունահ (Մարոկկո), Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Լամին Կամարա (Սենեգալ) Հարձակվողներ – Ժելսոն (Անգոլա), Էմիլիո Նսուե […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ Աբդուլա Սադ Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը խոսել է երկրի ֆուտբոլային նպատակների մասին. «Իհարկե, Կիլիան Մբապեն մեզ դուր է գալիս։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, շատ ուժեղ և հուսով եմ նրան տեսնել Սաուդյան Արաբիայի ցանկացած թիմում խաղալիս։ Սաուդյան Արաբիան այժմ շուկայի հրեշն է։ Մեր թիմերում են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ […]
Ավելին
1 8 9 10 11 12 258

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023