Մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը, որի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց պորտուգալական «Բրագայի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ 5-րդ րոպեին «Ռոմայի» ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ․ Լեոնարդո Սպինացոլայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Էդին Ջեկոն հանգիստ գրավեց Մաթեուսի դարպասը՝ առաջ մղելով հռոմեական ակումբին։ Հավելենք, որ գոլային դրվագում «գայլերի» […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Այս անգամ խոսելու ենք ձմեռային վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կայացած ամենահետաքրքիր տրանաֆերների մասին։ Միասին կհասկանանք, թե տվյալ ֆուտբոլիստներն ինչ կարող են տալ իրենց նոր ակումբներին և արդյոք կկարողանան ամրապնդվել այդ ակումբի մեկնարկային կազմում։ Ստեֆան Էլ Շարավի, Մարտին Էդեգոր, Մարիո Մանջուկիչ, Լուկա Յովիչ և այլ ֆուտբոլիստներ։ Հաճելի դիտում։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից «ազնվականները» խաղը թելադրողի դերում էին․ տիրել էին նախաձեռնությանը, ավելի հաճախ ու ավելի վանգավոր էին գրոհում։ Խաղի 24-րդ րոպեին «կապույտների» հերթական գրոհը չեզոքացնելիս սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց տանտերերի պաշտպան Էրիկ Դայերը, ինչի հետևանքով էլ «Տոտենհեմը» […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Բոխումին» և չհանդիպելով լուրջ դիմադրության՝ հաղթեց 4։0 հաշվով՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում։ Յուլիան Նագելսմանի սաները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին 2-ական գնդակ։ Առաջին խաղակեսի 11-րդ և 45+1-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Ամադու Այդարան և Մարսել Զաբիթցերը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկնելու հերթը տանտերերի […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է տեսանյութ՝ Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Ինչպե՞ս մեր տղաները կարողացան մեծ հաջողությունների հասնել եւ 1-ին հորիզոնականը գրավել։ Կուսումնասիրենք մեր հեքիաթի հեղինակ՝ Խոակին Կապարոսի մարտավարությունը, հաջողության ճանապարհը։ Կփորձենք հասկանալ, թե ի՞նչ կլինի հետո, կզննենք հավաքականի նորեկների գործողությունները, FAF ultras-ի տղաների կարծիքները կլսենք, իսկ վերջում ամենակարեւորից կխոսենք։ Ինչպես կերտվեց հրաշքը. սիրում եմ քեզ Հայաստան։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կողմերը խաղաղ ելք կնքեցին՝ վաստակելով մեկական միավոր․ արձանագրվեց գոլազուրկ՝ 0։0 հաշիվ։ Առաջին խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը 7-ական հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը, որոնցից երկուսը՝ դարպասին։ Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսում դարպասին կատարած հարվածների քանակությամբ նույնպես հավասարություն էր տիրում․ կողմերը փոխանակվեցին […]
Ավելին
Կայանում է իտալական Ա սերիայի 20-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» դեմ և կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց համդիպման 20-րդ րոպեին․ Ալվարո Մորատայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան՝ 0։1։ Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ «բյանկոներիների» փոքր առավելությամբ, սակայն գոլեր չխփվեցին։ Երկրորդ խաղակեսին Անդրեա Պիռլոյի […]
Ավելին
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտեին»։ Կարելի է ասել, որ մադրիդյան ակումբը 10 հոգով պայքարեց մրցակցի 11 ֆուտբոլիստների դեմ, քանի որ հանդիպման 9-րդ րոպեին «սերուցքայինների» պաշտպան Էդեր Միլիտաոն վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից։ Հատկանշական է, որ հենց «արքայական» ակումբի սաները առաջինը հասան հաջողության։ Խաղի 13-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բոլոնիայի» դեմ և կարողացավ առավելության հասնել 1։2 հաշվով։ Հանդիպման 26-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան․ գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, ում հարվածը հետ մղեց «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին, սակայն վրա հասած Անտե Ռեբիչը, այնուամենայնիվ, բացեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի մնացած հատվածը նույնպես անցավ Ստեֆանո Պիոլիի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, Թոմաս Տուխելի գալուց հետո «Չելսիում» հրաշալի մթնոլորտ է տիրում։ Բանն այն է, գերմանացի մասնագետը հունվարի 26-ին է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, իսկ մեկ օր անց նախատեսված է եղել ԱՊԼ-ի շրջանակում «Վուլվերհեմպտոնի» դեմ տնային հանդիպումը։ Բնականաբար, 47-ամյա մասնագետը չի հասցրել յուրացնել բոլոր ֆուտբոլիստների ազգանունները։ Վերոնշյալ հանդիպման մեկնարկից քիչ առաջ մարզիչը ցանկանում է իր […]
Ավելին
1 11 12 13 14 15 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023