Յունայթենդ ու Արսենալը նվեր են մատուցում մրցանակային տեղերի համար պայքարող մյուս ակումբներին🎥

Յունայթենդ ու Արսենալը նվեր են մատուցում մրցանակային տեղերի համար պայքարող մյուս ակումբներին🎥

30/01/2021 - 23:43

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կողմերը խաղաղ ելք կնքեցին՝ վաստակելով մեկական միավոր․ արձանագրվեց գոլազուրկ՝ 0։0 հաշիվ։

Առաջին խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը 7-ական հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը, որոնցից երկուսը՝ դարպասին։

Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսում դարպասին կատարած հարվածների քանակությամբ նույնպես հավասարություն էր տիրում․ կողմերը փոխանակվեցին մեկական հարվածով։

Այնուամենայնիվ, երկրպագուներին վիճակված չէր այս խաղում գոլի ականատես լինել․ արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունք, որը ձեռնտու է մրցանակային տեղերի համար պայքարող բոլոր ակումբներին, բացի այս երկուսից։

Ոչ-ոքիից հետո Օլե-Գունար Սուլշերի տղաները վաստակեցին 41 միավոր, որին համապատասխանում է Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականը։

Առաջատար «Մանչեսթեր Սիթիին» «կարմիր սատանաներն» արդեն զիջում են 3 միավոր․ Պեպ գվարդիոկայի սաները մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել իրեն համաքաղաքացիների համեմատ։

«Արսենալը» 8-րդ հորիզոնականում է։ «Զինագործներն» իրենց ակտիվում ունեն 31 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023