Տուխելը  հանձնեց առաջին քննությունը. Տոտենհեմի խնդիրները շարունակվում են 🎥

Տուխելը հանձնեց առաջին քննությունը. Տոտենհեմի խնդիրները շարունակվում են 🎥

05/02/2021 - 01:51

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։

Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից «ազնվականները» խաղը թելադրողի դերում էին․ տիրել էին նախաձեռնությանը, ավելի հաճախ ու ավելի վանգավոր էին գրոհում։

Խաղի 24-րդ րոպեին «կապույտների» հերթական գրոհը չեզոքացնելիս սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց տանտերերի պաշտպան Էրիկ Դայերը, ինչի հետևանքով էլ «Տոտենհեմը» պատժվեց 11-մետրանոց հարվածով։

Գնդակին մոտեցած Ժորժինիոն հստակորեն իրացրեց այն՝ բացելով հանդիպման հաշիվը՝ 0։1։

Մինչև խաղակեսի ավարտ կողմերը մեկական անգամ աչքի ընկնելու հնարավորություն ունեին, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց․ կողմերն ընդմիջման գնացին «Չելսիի» նվազագույն հաշվի պայմաններում։

Զգացնել էր տալիս «Շնաձկների» հարձակվող Հարի Քեյնի բացակայությունը, քանզի ողջ առաջին խաղակեսի ընթացքում Ժոզե Մոուրինիոյի սաներն ընդամենը 2 հարված կարողացան կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, այնինչ «Չելսին» 7 անգամ կարողացավ անհանգստացնել մրցակցին։

Գրեթե նույն պատկերն էր երկրորդ խաղակեսում։

Թոմաս Տուխելի տղաներն ունեին շոշափելի տարածքային առավելություն, ղեկավարում էին գնդակի տեղաշարժը և վտանգավոր գրոհներով սպառնում մրցակցին դարպասի գրավմամբ։

Հատկանշական է, որ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում առաջին հարվածը «Չելսիի» դարպասին կատարեցին միայն 80-րդ րոպեին, որից հետո հյուրերի դարպասապահ Էդուար Մենդին փրկեց իր թիմին վերահաս գոլից։

Չնայած բազմաթիվ գրոհների՝ երկրորդ խաղակեսում գոլեր չխփվեցին, իսկ «կապույտները» կարողացան խաղը հանգեցնել նվազագույն հաշվով հաղթական ավարտին՝ 0։1։

Այս հաղթանակից հետո Տուխելի սաները վաստակեցին 36 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում կատարելով երկու տեղանոց ցատկ՝ հանգրվանեցին 6-րդ հորիզոնականում։

«Տոտենհեմը» նահանջեց մեկ հորիզոնականով և գնտնվում է 8-րդ տեղում։ Թիմն իր ակտիվում ունի 33 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023