Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Նորվիչի» դեմ։ Թոմաս Տուխելի սաները պարզապես հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 7 անպատասխան գնդակ։ Լոնդոնյան ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալում Հոդսոն-Օդոյին, Ռիս Ջեյմսն ու Բեն Չիլվելը։ Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 22 […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցեց «Նիժնի Նովգորոդի» դեմ։ Վիկտոր Գոնչարենկոյի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ «Կրասնոդարի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Էդուարդ Սերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով արդեն 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Նիժնի Նովգորոդի» դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հավելենք, որ հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտապնը խփեց իր երրորդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թոփ հարձակվողների հետ աշխատելու մասին. ««Չելսին» ու ՊՍԺ-ն իրենց տեսակով հակապատկերներ են։ Ես «Փարիզում» կարծես սպորտի նախարար լինեի և կապի մեջ էի նույնիսկ աստղերի ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Կխոստովանեմ` ավելի հեշտ է մարզել Ռոմելու Լուկակուին, քան Նեյմարին ու Կիլիան Մբապեին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կմրցի «Նիժնի Նովգորոդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Նոր մանրամասներ են հրապարակվել Սուպերլիգայի վերսկսման և նոր ձևաչափի մասին։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, այդ գաղափարի իրագործմամբ հետաքրքրված են Սուպերլիգայում մնացած երեք ակումբները` «Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։ Եթե ակումբները կարողանան կարգավորել բոլոր իրավական հարցերը, ապա հնարավոր է` ստեղծվի նոր մրցաշար, որը կմրցակցի Չեմպիոնների լիգայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` աշխատանքներ են տարվում Սուպերլիգայի կազմն ընդլայնելու […]
Ավելին
«Նապոլիի» վինգեր Լորենցո Ինսինյեն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, նոր պայմանագրի հարցում «Նապոլին» ու Ինսինյեն դեռևս համաձայնություն չունեն, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ «Նապոլին» 30-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 4.6 մլն եվրո, սակայն դեռևս Ինսինյեն որևէ պատասխան չի տվել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 9-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Միկել Արտետայի թիմը բավական որակյալ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Թոմաս Փարթիի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Էմիլ Սմիթ-Ռոուի խփած գոլերը։ «Աստոն Վիլլայի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջեյքոբ Ռեմզիի անվան դիմաց։ «Արսենալն» այս հաղթանակից հետո […]
Ավելին
«Նյուքասլը» Սթիվ Բրյուսին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «կաչաղակները» կարծես թե կողմնորոշվել են ակումբի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» բանակցում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Նշվում է, որ ակումբը պորտուգալացի մասնագետին պատրաստ է վճարել տարեկան 6 մլն ֆունտ աշխատավարձ։ Հաղորդվում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս խայտառակ պարտություն կրեց` 1:6 հաշվով զիջելով նորվեգական «Բուդյո Գլիմտին»։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ժոզե Մոուրինիոյի թիմերն առաջին անգամ բաց են թողել 6 գնդակ։ Մինչ այս պահը «Յուրահատուկի» թիմերն ամենաշատը բաց էին թողել 5 գոլ։ Ընդ որում, եղել միայն մեկ դեպք, երբ Մոուրինիոյի որևէ թիմ բաց է թողել […]
Ավելին
1 931 932 933 934 935 1,893

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023