Իսպանիայի գավաթ. հայտնի դարձան 1/32 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Իսպանիայի գավաթ. հայտնի դարձան 1/32 եզրափակիչի բոլոր մասնակիցները

14/11/2022 - 12:03

Նոյեմբերի 12-13-ին կայացան Իսպանիայի գավաթաի 1/64 եզրափակիչի հանդիպումները։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1/32 եզրափակիչի ուղեգիր են նվաճել Լա լիգան ներկայացնող «Օսասունան», «Վալյադոլիդը», «Էլչեն», «Մալյորկան», «Վիլյառեալը», «Էսպանյոլն» ու «Ատլետիկո Մադրիդը», Սեգունդան` «Անդորրան», «Լևանտեն», «Սպորտինգ Խիխոնը», «Ալբասետեն», «Իբիցան», Սեգունդա Բ-ն`  «Լոգրոնեսը», «Սեուտան», «Խիմնաստիկը», 4-րդ դիվիզիոնը` «Սագունտինոն», «Գիխուելոն», «Գվադալահարան», «Արենաս Կլուբը», «Սեստաոն», «Գերնիկա Կլուբը», «Կորիան» և «Կակերենոն»։

Նոյեմբերի 13-ին կայացել են 1/64 եզրափակիչի խաղային երկրորդ օրվա հանդիպումները։

Գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Մանրեսա» 1:3 «Պոնտևեդրա»

«Լաս Ռոսաս» 0:3 «Էյբար»

«Ունիոն Ադարվե» 1:2 «Լինարես»

«Խուվենտուդ Տորեմոլինոս» 2:2 (11 մ – 4:2) «Ուեսկա»

«Ատլետիկո Պասո» 1:1 (11 մ -3:2) «Մուրսիա»

«Հերկուլես» 2:4 «Լա-Նուսիա»

«Ռեկրեատիվո» 0:0 (11 մ – 3:4) «Բուրգոս»

«Կինտանար» 1:2 «Ժիրոնա»

«Լեալտադ» 0:2 «Տեներիֆե»

«Պենիա Դեպորտինա» 1:1 (11 մ – 7:8) «Մալագա»

«Դիոսեսանիոս» 1:0 «Սարագոսա»

«Վիմենոր» 0:2 «Միրանդես»

«Արենդո» 1:1 (11 մ – 4:3) «Բալեարես»

«Իբիցա Իսլաս Պիտիուսաս» 3:1 «Ռայո Մախադաոնդա»

«Գիմնաստիկա Տորելավեգա» 2:3 «Ռեալ Օվիեդո»

«Ալֆարո» 0:1 «Կարտախենա»

«Մոլերուսա» 1:3 «Ռայո Վալեկանո»

«Վելարդե» 0:2 «Սևիլիա»

«Ալգար» 1:6 «Սելտա»

«Սիրբոներո» 0:1 «Ինտերսիթի»

«Տերուել» 0:1 «Լաս Պալմաս»

«Սան Խուան» 0:2 «Նումանսիա»

«Կորուկսո» 2:2 (11 մ – 2:4) «Էլդենսե»

«Եկլանո» 2:3 «Գրանադա»

«Օրենսե» 1:1 (11 մ – 2:4) «Ալկորկոն»

«Լեյդա» 0:1 «Ալավես»

«Ուտեբա» 2:2 (11 մ – 3:4) «Մերիդա»

«Ռեալ Ունիոն» 3:2 «Կադիս»

«Սան Ռոկա» 2:3 «Խետաֆե»

«Կասալեգաս» 1:4 «Ռեալ Սոսիեդադ»

«Արենտեյրո» 2:0 «Ալմերիա»

«Ալսիրա» 0:2 «Ատլետիկ Բիլբաո»

Այսպիսով, խաղային երկրորդ օրվա արդյունքներով Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոն», «Ժիրոնան», «Սելտան», «Սևիլիան», «Խետաֆեն», «Ռեալ Սոսիեդադը», «Ատլետիկ Բիլբաոն», Սեգունդան` «Կարտախենան», «Ռեալ Օվիեդոն», «Միրանդեսը», «Մալագան», «Տեներիֆեն», «Բուրգոսը», «Էյբարը», «Լաս Պալմասը», «Գրանադան», «Ալավես», Սեգունդա Բ-ից` «Լա Նուսիան», «Լինարեսը», «Պոնտևեդրան», «Ինտերսիթին», «Ալկորկոնը», «Էլդենսեն», «Նումանսիան», «Ռեալ Ունիոնը», «Մերիդան», 4-րդ դիվիզիոնից` «Իբիցիա Իսլաս Պիտիուսասը», «Արենդոն», «Դիոսեսանիոսը», «Ատլետիկո Պասոն», «Խուվենտուդ Տորեմոլինոս» և «Արենտեյրոն»

Նշենք, որ 1/32 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 16-ին, իսկ հանդիպումները` դեկտեմբերի 20-22-ը։

Հավելենք, որ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Բետիսն» ու «Վալենսիան» պայքարն սկսելու են 1/16 եզրափակիչից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023