Անցնող հանգստյան օրերին ավելի քան 2 ամսվա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, որի 16-րդ տուրը պարզապես խելահեղ արդյունավետ ստացվեց։ Բանն այն է, որ կայացած 9 խաղում գրանցվել է 41 գոլ։ Ինչպես հայտնում է OptaFranz-ը, 21-րդ դարում միայն մեկ անգամ է եղել, երբ տուրի ընթացքում 41-ից շատ գոլ է խփվել։ 2001/02 մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում, ակումբները […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը շուտով նոր աշխատանք կունենա։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 68-ամյա մասնագետը կգլխավորի Լեհաստանի հավաքականը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը մինչև 2026 թ. հուլիսի 31-ը պայմանագիր են համաձայնեցրել։ Նշվում է, որ Սանթուշն ու նրա ներկայացուցիչները Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագրի վերջին կետերն են քննարկում, որպեսզի նշանակման մասին հայտարարվի որքան հնարավոր […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Կատարում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվիրել է իր երջանկահիշատակ տատիկին։ Ինչպես տեղեկացնում է El Grafico-ն, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ է ասել Մեսսին Ֆրանսիայի դեմ կայացած եզրափակիչ հանդիպման վճռորոշ 11-մետրանոցից առաջ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին Գաբրիել Մոնտիելի վճռորոշ հարվածից առաջ ասել է հետևյալ խոսքերը. «Տատիկ, դա կարող է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Բերգամասկները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիներին» և արդեն 4-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 25-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անխել Դի Մարիան ու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» «Սան Մամես» մարզաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը դարպասի երկու գրավում. «արքայական» ակումբին հաղթանակ պարգևեցին Կարիմ Բենզեմայի և Տոնի Կրոսի խփած գոլերը։ Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Ռեալն» առաջնության առաջատար […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 35-րդ րոպեին «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց Պեդրիի խփած միակ գոլը։ Այսպիսով, Խավիի թինը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 44 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդից» առաջ է անցել արդեն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մրցող կողմերը պարզապես հիանալի հանդիպում պարգևեցին ֆուտբոլասերներին, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 3:2 հաշվով։ Մինչև հանդիպման 90-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 2:2, սակայն վերջին գրոհներից մեկի շնորհիվ Միկել Արտետայի թիմը հաղթանամ կորզեց։ Լոնդոնյան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային և խաղային առավելություն` «գայլերի» դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից կրկին փայլեց Էրլինգ Հալանդը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է արդեն 25 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Արսենալը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023