Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 3:0 հաշվով ջախջախեց «Միլանին»` պատմության ընթացքում 7-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ Հանդիպման 77-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից ոտնաթաթի դրսի մասով տպավորիչ գոլ խփեց Լաուտարո Մարտինեսը` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողը գոլը տոնեց իր հայրենակից Լեո Մեսսիի հայտնի ոճով։ Մեսսին այդկերպ իր խփած գոլը տոնել էր 2017 թ. ապրիլին կայացած […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի Ֆահդ թագավորի անվան «Միջազգային» մարզադաշտում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ներաձուրիները» փայլուն հանդիպում անցկացրին` երեք անպատասխան գնդալ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Սիմոնե Ինձզագիի թիմիի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Էդին Ջեկոն ու Լաուտարո Մարտինեսը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 3:0 […]
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթեց ադրբեջանական «Քարաբախին»։ Լեհական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 26-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Պոնտուս Ալմկվիստը, Լեո Բորժեսն ու Դավիդ Ռեզայանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լա լիգայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ իրենց բախտն են որոնել օտար ամայի ճամփեքին, սակայն, ի վերջո, վերադարձել են հարազատ ակումբ։ Լա լիգայի և Interfootball-ի շրջանակում ներկայացնում ենք 11 ֆուտբոլիստների, ովքեր հեռացել, այնուհետև վերադարձել են այն ակումբը, որտեղից հեռացել էին։ Անտուան Գրիզման Ֆրանսիացի հարձակվողն «Ատլետիկոյի» կազմում 2014-19 թթ. հանդես գալու տարիների դարձել էր մադրիդյան ակումբի […]
Ավելին
«Բրագա Մ-23»-ը Լիգա Ռեվերսաուի (Խմբ.` Պորտուգալիայի երիտասրադական առաջնությունը) 14-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռիու Ավեին»։ Շատերի ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ թե այդ հանդիպման ընթացքում խփված գոլերը, այլև «Բրագայի» 18-ամյա դարպասապահ Ժոաու Կարվալիուի` մեկ դրվագում կատարած երկու ֆանտաստիկ հնարքները։ Նշենք, որ «Բրագա Մ-23»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և գլխավոր է Լիգա Ռեվերսաուի […]
Ավելին
Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ով վերջերս համալրեց բրազիլական «Գրեմիոյի» շարքերը, նորամուտն է նշել ակումբի կազմում։ «Գրեմիոն» Ռեկոպա Գաուշու (խմբ.` Բրազիլիայի Ռիո Գրանդի դու Սուլ նահանգի Սուպերգավաթը) մրցաշարի եզրափակիչում 4:1 հաշվով ջախջախեց «Սան Լուիս Իժուի» ակումբին` 41-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ «Էլ պիստոլերոն» փայլուն հանդիպում անցկացրեց` արդեն առաջին խաղակեսում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ «Գրեմիոյի» կազմից մեկ […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի վերախաղարկման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հունվարի 7-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Ըստ Անգլիայի գավաթի կանոնակարգի` մինչև մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլը, եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, նշանակվում է ունենում վերախաղարկում։ Ինչ վերաբերվում է վերախաղարկմանը, ապա հանդկպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբին հաղթանակ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 18-րդ րոպեին հյուրերը շվեյցարացի կիսապաշտպան Չարլզ Պիկելի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Լուչիանո Սպալետիի թիմը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժուան Ժեզուսն ու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Իբրահիմովիչը «Բավարիայի» սան է, որի Մ-19 թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Արիյոն […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»` 14-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ Այդ հանդիպման հետ կապված` համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել «արքայական» ակումբի կիսապաշտպան Դանի Սեբալիոսի պահվածքը։ Բանն այն է, որ ինչպես հայտնում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստը 0:3 հաշվի ժամանակ քաշել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի մազերը։ Հատկանշական է, որ հանդիպման գլխավոր մրցավար […]
Ավելին
1 601 602 603 604 605 1,985

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023