Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին 🎥

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին 🎥

15/12/2023 - 21:57

Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու էլիտ ռաունդի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։

Ռուբեն Նազարեթյանի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:1 հաշվով։

Մեր ընտրանու գոլերը խփեցին Գարեգին Մաշումյանը, Վլադիմիր Սանոսյանն ու Ռոդրիգինիոն, իսկ հյուրերի կազմից միակ գոլը խփեց Գեորգի Գավտաձեն։

E խմբում կյայանա ևս մեկ հանդիպում.

Պորտուգալիա – Ֆինլանդիա

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա (անցկացրած 4 խաղ) – 12 միավոր
  2. Ֆինլանդիա (անցկացրած 4 խաղ) – 9
  3. Հայաստան – 3
  4. Վրաստան – 3

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023