Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցելու է ալբանական «Էգնատիայի» դեմ։ Օրեր առաջ ալբանական ակումբը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել ադրբեջանցի կենտրոնական հարձակվող Վյուսալ Իսկանդերլիի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Էգնատիայի» հայտացուցակում ու ակումբի հետ ժամանել Երևան, ինչի մասին վերջինս տեղեկացրել է նաև Inatagram-ի իր էջում։ Նշենք, որ Իսկանդերլին 2022/23 […]
Ավելին
Այսօր` հուլիսի 13-ին, ՖԻՖԱ-ն հրապարակել է այն գումարի չափը, որոնք ստացել են ակումբներն իրենց ֆուտբոլիստներին` ԱԱ-2022-ին մասնակցել թույլ տալու համար։ Աշխարհի 51 երկրները ներկայացնող 440 ակումբներ դրա դիմաց ստացել են ընդհանուր 209 մլն դոլար փոխհատուցում։ Ամենաշատը վաստակել է «Մանչեսթեր Սիթին», որը ստացել է 4,59 մլն դոլար, ինչն ավելին է, քան աֆրիկյան բոլոր ակումբները միասին վերցրած` […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը, հնարավոր է շուտով հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Յուվենտուսը» հարցում է ուղարկել «կարմիր սատանաներին»։ Ավելի վաղ հարցում էր ուղարկել նաև «Ատալանտան»։ Նշենք, որ մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը չի ցանկանում վաճառել Գրինվուդին և պատրաստ է նրան միայն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Հավելենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ռուսական Մեդիա լիգան ներկայացնող «Բեյ Բեգի» ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է վրացական «Թելավի»։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 37-ամյա դարպասապահը «Բեյ Բեգիի» կազմում հանդես էր գալիս սույն թվականի մարտից, որի հետ Մեդիա լիգայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Ավելացնենք, որ «Թելավին» վրացական […]
Ավելին
Ինչպես հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Չեր Նդուրի հետ։ Իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նդուրը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես կգա «27» համարի ներքո։ Նշենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» համակարգում հանդես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Ժոան Գամպերի գավաթի ամենամյա ընկերական խաղում 2023 թվականին ակումբի մրցակիցը լինելու է «Տոտենհեմը»։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Նշենք, որ «Տոտենհեմը» երկրորդ անգամ է մասնակցելու Ժոան Գամպերի գավաթի խաղարկությանը։ «Խցանները» մասնակցել են նաև 1986 թ. խաղարկությանը` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Նշենք, որ սիմվոլիկ մրցաշարը մինչև 1996 թվականն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Լացիոյի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «Ալ Հիլալն» «արծիվներին» վճարել է 40 մլն եվրո։ Սերբ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 25 մլն եվրո։ Նշենք, որ վերջերս «Ալ Հիլալի» շարքերը համալրել են […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» կենտրոնական հարձակվող Լոյի Օպենդան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերը» «Լանսին» վճարելու են 38 մլն եվրո։ Ակնկալվում է, որ բացի հիմնական գումարից, «կարմրադեղինները» կստանան նաև տարբեր հավելավճարներ։ Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ գործարքի ընդհանուր […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է հետսովետական երկները ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն քսանյակը։ Ցանկում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ում տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 12 մլն եվրո` զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Վրացական Լիգա Էրովնուլիի առաջատար ակումբներից «Դինամո Բաթումին» ներկայացրել է 2023 թ. ֆինանսական հաշվետվությունը` բացահայտելով նաև, թե որքան գումար է ակումբը վաստակել Խվիչա Կվարացխելիայի վաճառքից, ով այժմ հանդես է գալիս «Նապոլիի» կազմում։ Այդ փաստաթղթի մի հատված նվիրված է 2022 թվականին գործակալներին և միջնորդներին վճարված գումարներին։ 8 էջից բաղկացած հաշվետվության մեջ «Դինամոն» ներկայացրել է ակումբի պարտքերն ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023