Հայտնի է դարձել, թե ինչու «Բարսելոնան» դեռևս չի հայտարարել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։ Չնայած այն բանին, որ ակումբը սկզբունքային համաձայնություն ունի «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ, ակումբը դեռևս չի կարողանում Վալվերդեի հետ հստակեցնել նրա պայմանագրի խզման դետալները։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, կողմերը քննարկումները կշարունակեն երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին։ Սպասվում էր, որ […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետիենը։ Այս մասին տեղեկացնում են ինչպես  Diario Sport-ը և Mundo Deportivo-ն, այնպես էլ մի շարք այլ իսպանական լրատվամիջոցներ։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվելու է 6 ամսվով։ Սակայն, ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ պայմանագիրը կնքվելու է 2․5 տարով։ Սետիենի նշանակումն ու Էռնեստո Վալվերդեի հեռացման […]
Ավելին
Ըստ Varzesh3.com- ի՝ «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումի կազմում։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, դարպասապահն արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող ակումբի կազմում։ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ անցկացնելով 3 «չոր» հանդիպում։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզչի հավանական թեկնածուների։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, ակումբի ղեկավարությունը կապվել է նաև «Էսպանյոլի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն նա հրաժարվել է գլխավորել ակումբը։ Նրա հետ կապվել են այն ժամանակ, երբ դեռևս քննարկվում էր Վալվերդեի հեռացման հարցը։ Արդյունքում, կատալոնական ակումբը կանգ է առել «Բետիսի» նախկին գլխավոր […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
Ըստ մի շարք պաշտոնական աղբյուրների՝ կատալաոնական «Բարսելոնան» արդեն որոշել է Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը։ Ակումբն այսօր պաշտոնապես կհայտարարի նրա հեռացման մասին։ El Larguero-ն  տեղեկացնում է, որ կատալանոկան ակումբը այսօր՝ տեղական ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին) ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Աղբյուրը պնդում է նաև, որ Վալվերդեին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Կիկե Սետիենը։
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» ձախ կիսապաշտպան Էդգար Բաբայանի գործակալ Կոյու Կագլարը մեկնաբանել է խաղացողի Բունդեսլիգա տեղափոխվելու մասին լուրերը․ «Գիտենք, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Ուրալը»։ Իհարկե, կդիտարկենք այդ տարբերակը, սակայն դեռ սպասում ենք Բունդեսլիգայից առաջարկի»,- Կագլարի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ Բաբայանը Դանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, դարձել 1 գոլի և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլ» կազմում։ Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Transfermakrt.com-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Ղազախստանի գործող չեմպիոն «Աստանայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է նաև KazFootball-ը: Սակայն, դեռևս պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Բարսեղյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կայսարի» կազմում: Նա մասնակցել էր 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի, 4 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել նաև […]
Ավելին
1 1,822 1,823 1,824 1,825 1,826 2,063

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023