Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրն ավարտվեց «Նյուրնբերգ»-«Բորուսիա» Դ. հանդիպումով: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Այս ոչ-ոքիից հետո Լուսյեն Ֆավրի գլխավորած թիմը 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Բավարիայից» առաջ լինելով 3 միավոր: Հատկանշական է, որ Բունդեսլիգայի շրջանակում սա դորտմունդյան թիմի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
Ավելին
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Մանչեսթերյան թիմը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման 31-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո Անդեր Էրերան գլխի հարվածով բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռոշֆորդի հարվածից հետո Պոգբան դարձյալ գլխի հարվածով կրկնապատկել է հաշիվը: Սուլշերի գլխավորած թիմը դուրս է գալիս FA Cup-ի քառորդ եզրափակիչ:
Ավելին
«Շիրակը» Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Գյումրիի թիմը մրցել է ռուսական «Սիբիրի» հետ՝ պարտվելով 2:8 հաշվով: Հայկական թիմի գոլերը խփել են Արամ Մուրադյանը և Փոլ Բակայոկոն: «Շիրակի» կազմում խաղաժամանակ է ստացել փորձաշրջան անցնող հայազգի հարձակվող Արտյոմ Գևորգյանը: Բակայոկոյի գոլը՝ ստորև,
Ավելին
Անթալիայում շարունակվում է Վանաձորի «Լոռիի» ուսումնամարզական հավաքը: Հայկական թիմը մրցել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մինչև 21 տարեկանների թիմի հետ՝ հաղթելով 3:0 հաշվով: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, դուբլ է ձևակերպել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Էմանուել Դեյվիդը: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 20-ին՝ մրցելով ղազախական […]
Ավելին
Համաշխարհային ֆուտբոլում վերջին օրերում ծավալվող իրադարձություններից մեկն առընչվում է «Ինտերի» արդեն նախկին ավագ Մաուրո Իկարդիին: Միլանյան ակումբի ղեկավարության որոշմամբ Իկարդին զրկվել էր ավագի թևկապից, քանի որ նկատվել է կնոջ ուղղակի միջամտությունը ֆուտբոլային հարցերին: Վերջինիս կինը՝ Վանդա Իկարդին ամուսնու գործակալն է: «Ես ինձ պահում եմ ոչ միայն որպես ֆուտբոլիստի կին, այլ նաև «Ինտերի» երկրպագուների մայր: Ոչ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» Գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի խաղի մասին։ «Կարծում եմ՝ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց շատ բաներ կարելի է քննարկել և ուղղել։ Դուք տեսա՞ք «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը, երբ նա պահ ունեցավ. նա շատ ակտիվ է գնդակով։ Եթե նա գոլ խփեր, վստահ եմ՝ թեթևություն կզգար։ Այդպես է ամեն ինչ […]
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կիսվել է «Նանտի» դեմ տարած հաղթանակից իր էմոցիաներով և խոսել է ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլեվի հրաժարականի մասին։ «Հիմա թիմում դրական մթնոլորտ է տիրում։ Մենք սկսել ենք միավորներ վաստակել, ինչն ուրախացնում է։ Խաղի տեսանկյունից էլ վստահություն կա, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Բայց ամեն ինչ կորոշվի առաջիկա խաղերում։ Վադիմ Վասիլեվի հրաժարակա՞նը։ Շատ […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին sport 1-ի հետ զրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպումից իր անկնկալիքներով։   -Առաջին մտքերը, երբ Ձեզ բաժին ընկավ «Բավարիան»…։  -Ես ուրախացա։ Արդեն այդ ժամանակ ինձ համար պարզ էր, որ դա կլինի դժվար, բայց հետաքրքիր մարտահրավեր։ Մենք փորձելու ենք օգտագործել «Բավարիայի» թույլ կողմերը և ուզում ենք հասնել եզրափակիչ, ինչպես […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ժիրոնային»: Հյուրերը կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Հանդիպման 25-րդ րոպեին Կազեմիրոն բացել է հաշիվը: 65-րդ րոպեին Ստուանին 11 մետրանոցից դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց Պորտուն խփել է հաղթական գոլը: Այս պարտությունից հետո Սոլարիի թիմը 45 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավոր:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Sky Sports-ին պատմել է, թե ինչու մի անգամ Գարեթ Բեյլը չի մասնակցել թիմային ընթրիքին։ «Ես ապրում եմ որպես մարդ, ով ծնվել և մեծացել է Մադրիդում։ Ես սնվում եմ ուշ ժամի և քնում եմ ուշ ժամի. դա այդպես է։ Մի անգամ մենք թիմով ընթրում էինք, բայց Բեյլը և Թոնի Կրոսը չներկայացան։ Նրանց […]
Ավելին
1 1,805 1,806 1,807 1,808 1,809 1,819

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023