Ռեալը թույլատրել է երեք ֆուտբոլիստների վաճառքը

Ռեալը թույլատրել է երեք ֆուտբոլիստների վաճառքը

01/09/2020 - 13:59

«Ռեալից», ամենայն հավանականությամբ, մոտ օրերս միանգամից երեք ֆուտբոլիստ կհեռանա։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբի ղեկավարները «կանաչ լույս» են ցույց տվել Բրահիմ Դիասի, Դանի Սեբալյոսի, ինչպես նաև Խամես Ռոդրիգեսի հեռանալու հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամեսը օգոստոսի 31-ին չի միացել «Ռեալի» մարզմանը։ 29-ամյա կոլումբացին մոտ է «Էվերտոն» տեղափոխությանը։ Կողմերը բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Խամեսին համարում է իր տրանսֆերային գլխավոր նպատակը և ամեն ինչ անում է, որպեսզի ակումբը ձեռք բերի նրան։ Գործարքը գնահատվում է 25-30 մլն եվրո։

Նույն Ռոմանոյի տեղեկություններով, Դանի Սեբալյոսը վարձավճարով կրկին կտեղափովի «Արսենալ»։ Մադրիդյան ակումբը մտադիր է թե՛ Սեբալյոսի, թե՛ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերներն ընթացիկ շաբաթ ավարտին հասցնի։ Հայտնի է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ զանգահարել է 24-ամյա կիսապաշտպանին և խնդրել, որ մերժի մյուս բոլոր առաջարկները։ Սեբալյոսը երեք առաջարկ մերժել է, որոնք եղել են իտալական և իսպանակ ակումբներից։

Ինչ վերաբերվում է Բրահիմ Դիասին, ապա իսպանացի կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանը վարձավճարով հանդես կգա «Միլանի» կազմում, ինչից հետո «ռոսոներիները» խաղացողին գնելու անմիջական իրավունք կունենան։ Կողմերն արդեն համաձայնության են հասել և այժմ փաստաթղթերի փոխանակման գործընթաց է տեղի ունենում։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023