Սիթին պատրաստվում է Մեսսիի ներկայացմանը

Սիթին պատրաստվում է Մեսսիի ներկայացմանը

01/09/2020 - 09:28

Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է լքել ակումբը, և ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Բեխլերը, անգլիական ակումբն արդեն սկսել է պատրաստվել արգենտինացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերին։

«Քաղաքաբնակները» հատուկ աշխատանքային խումբ են վարձել, որը պետք է կազմի և ներկայացնի Մեսսիի արխիվային կադրերից պատրաստված տեսանյութ, որը պետք է ներկայացվի ֆուտբոլիստի ներկայացման միջոցառման ժամանակ։

Ավելի վաղ beIN Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերիին հայտնի էր դարձել, որ մանկունյական ակումբը Լեո Մեսսիին պատրաստ է 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ 100 մլն եվրո աշխատավարձով։ Հարկերը հանած՝ Մեսսին տարեկան կվաստակի 50 մլն եվրո։ Հայնի է նաև, որ եթե Մեսսին «Սիթիի» կազմում հանդես գա 3 տարի, իսկ այնուհետև, ըստ պայմանագրի, տեղափովխվի ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի», ապա, որպես հավելավճար, կստանա ևս 250 մլն եվրո։

Հավելենք, որ ժամանակին, երբ Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվում էր ՊՍԺ, Մարսելո Բեխլերն առաջին մարդն էր, ով համացանցում դրա մասին գրել է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023