Երեկ՝ հունիսի 24-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերցում է «Լոռի» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հայտարարություններին։ Այդ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտակարգ ժողով, քանի որ կասկածի տակ են դնում Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող մի շարք ակումբների օրինականությունը և գրանցած արդյունքները։ Ակումբների հայտարարությունները ստորև․ ՀՖՖ-ի հայտարարությունը․ «Արդեն մեկ տարուց ավելի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալի» ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն կարողացան աչքի ընկնել ընդամենը մեկ անգամ։ Հանդիպման 19-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները մրցակցին «բռնեցին» հակագրոհի վրա։ Կազեմիրոն դաշտի կենտրոնում խլեց գնդակը Դանի Գարսիայից, ինչի այն հայտնվեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց չեմպիոնության հավակնորդ «Լացիոյի» դեմ՝ գրանցելով գեղեցիկ Comeback։ Հանդիպման հենց մեկնարկում հռոմեական ակումբը երկու գնդակի առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։ Նախ 5-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտեն դե Ռունը, իսկ 11-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչը։ Այդ անսպասելի մեկնարկից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ՝ հաղթելով 4։0 հաշվով։ Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Հանդիպման 23-րդ րոպեին «կարմիրները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Նախքան ընդմիջման գնալը՝ 44-րդ րոպեին, «Լիվերպուլը» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին տանտերերը նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, ով ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ 64-րդ րոպեի դրությամբ «Ռեալը» հաղթում է 2։0 հաշվով․ 19-րդ րոպեին աչքի է ընկել նաև Վինիսիուս Ժունիորը։
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատալանտան» մրցում է «Լացիոյի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին «Ատալանտայի» ֆուտբոլիստները անկյունային հարվածի իրավունք վաստակեցին, որի խաղարկումից հետո Բերգամոն ներկայացնող ակումբի ուկրաինացի կիսապաշպտան Ռուսլան Մալինովսկին ձախ ոտքի անհավանական հարվածով հաշիվը դարձրեց 2։2։ Խաղի 74-րդ րոպեին դրությամբ հաշիվը 2։2
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սասուոլոյի» դիմադրությունը․ գրանցվեց 3։3 հաշիվը։ Հանդիպման 63-րդ րոպեին, երբ «Ինտերը» հաղթում էր 2։1 հաշվով, ձախ եզրից գրոհ ձեռնարկեց, ինչի արդյունքում Լաուտարո Մարտինեսը հարվածեց, սակայն Անդրեա Կոնսիլին փրկեց «Սասուոլոյին»։ Գնդակը հայտնվեց «Ինտերի» կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինիի մոտ, սակայն իտալացի կիսապաշտանը չկարողացավ 1,5 մետրից գրավել մրցակցի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում է «Քրիստալ Փելասի» դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինիոն մոտ 30 մետր հեռավորությունից անհավանական հարված կատարեց՝ դառնալով գերֆանտաստիկ գոլի հեղինակ։ Ֆաբինիոն հաշիվը դարձրեց 3։0։ Հանդիպման 80-րդ րոպեի դրությամբ մերսիսայդյան ակումբը հաղթում է 4։0 հաշվով։
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության միջնամասում ընթացող «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավականին անսպասելի։ 4-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը օգտվեց «Ինտերի» պաշտպանության ձախողումից և հարվածային դիրք դուրս բերեց Ֆրանչեսկո Կապուտոյին, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը միլանյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում է «Քրիստալ Փելասի» դեմ։ Հանդիպման 23-րդ րոպեին տանտերերը հարձակման աջ եզրում ստացել էին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ էին Մոհամեդ Սալահը և Տրենտ Ալեքսանդ-Առնոլդը։ Երիտասարդ պաշտպանը վարպետորեն գնդակը պտտեցրեց դեպի դարպասի աջ վերին անկյունը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հանդիպման 37-րդ րոպեի դրությամբ […]
Ավելին
1 1,579 1,580 1,581 1,582 1,583 1,986

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023