Ռոնալդու!!! Կրիշը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում՝ պատասխանելով քննադատներին🎥

Ռոնալդու!!! Կրիշը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում՝ պատասխանելով քննադատներին🎥

14/03/2021 - 22:52

Շարունակվում է իտալական Ա սերիայի 27-րդ տուրը, որի շրջանակում վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Յուվենտուսին»։

Կարելի է ասել, որ առաջին խաղակեսում թուրինյան ակումբը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, քանի որ երեք գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։

Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Պորտուգալացի հարձակվողն իր գոլերը խփեց 10-րդ, 25-րդ ու 32-րդ րոպեներին։

Կրիշն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 23 գնդակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Ռոմելու Լուկակուից առաջ անցնելով 4 գնդակ։

Խփած երեք գնդակներից հետո «ծեր սինյորան» հանգստացրեց խաղը, ինչից էլ օգտվեցին «Կալյարիի» ֆուտբոլիստները, ովքեր 61-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, որն իր անվան դիմաց գրանցեց Ջովանի Սիմեոնեն։

Ավելին անել Սարդինան ներկայանցող ակումբին չհաջողվեց․ «Յուվենտուսը» հաղթեց 3։1 հաշվով։

Այսպիսով, Անդրեա Պիռլոյի թիմը վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 22 միավորով 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023