Լեսթերը փայլում է` ջախջախելով Շեֆիլդին 🎥

Լեսթերը փայլում է` ջախջախելով Շեֆիլդին 🎥

14/03/2021 - 20:41

Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը, որի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։

Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց տանտերերի բացահայտ առավելությամբ։ Բավական է նշել, որ առաջին խաղակեսում «աղվեսները» գնդակին տիրում էին 70%, մրցակցի դարպասին կատարեցին 7 հարված, որից երեքը դիպուկ էին։

Դրան հակառակ՝ «Շեֆիլդը» ոչինչ չկարողացավ առաջարկել կարգով ավելի բարձր մրցակցին․ թիմի անվան դիմաց միայն զրոներ էին։

Ամեն դեպքում, մինչ ընդմիջման գնալը Բրենդան Ռոջերսի սաները միայն մեկ գնդակ կարողացան ուղարկել մրցակցի դարպասը․ Հանդիպման 39-րդ րոպեին գոլն իր անվան դիմաց գրանցեց տանտերերի նիգերիացի գարձակվող Կելեչի Իհեանաչոն, իսկ փոխանցում նա ստացավ Ջեյմի Վարդիից։

Կողմերն ընդմիջման գնացին «Լեսթերի»՝ 1։0 հաշվով առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը բովանդակային առումով առաջինի կրկնությունն էր․ խաղադաշտում միայն մեկ թիմ էր ֆուտբոլ խաղում։

Հանդիպման 64, 69 և 78-րդ րոպեներին «աղվեսները» մեկը մյուսի հետևից ևս երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Այոսե Պերեսը և ևս երկու գնդակ հեղինակեց Կելեչի Ահեանաչոն՝ դառնալով հեթ տրիկի հեղինակ, իսկ փոխանցումներից մեկը նա կրկին ստացավ Վարդիից։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ մեկ գնդակ էլ իրենց դարպասն ուղարկեցին հյուրերը․ ինքնագոլի հեղինակ դարձավ Էթհան Ամպադուն՝ ձևակերպելով իր թիմի խայտառակ հաշվով պարտությունը՝ 0։5։

Այս հաղթանակից հետո «»Լեսթերը վաստակեց 56 միավոր, շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

«Շեֆիլդը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է վերջին՝ 20-րդ, հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023