Բրազիլացի հարձակվող 36- ամյա Վագներ Լավը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Ղազախստանը ներկայացնող «Կայրաթի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վերջերս շատ էին խոսակցությունները, որ Վագներ Լավը վերադառնալու է Մոկսվայի ԲԿՄԱ, որտեղ ընդմիջումներով հանդես է եկել 2004-2013 թվականներին։
Ավելին
«Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը Instagram-ում հետևորդների թվով շրջանցել է «Սոչիի» պաշտոնական էջին։ Երեք ամսվա դադարից հետո վերսկսված ռուսական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալվելիս 1։10 հաշվով պարտվել է «Սոչիին», սակայն Պոպովն այդ խաղում 15 սեյվի հեղինակ է դարձել՝ սահմանելով Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ։ Խաղից առաջ Պոպովին հետևում էին ընդամենը 350 հոգի, սակայն այժմ […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 19-ին, ավելի քան երեք ամսվա դադարից հետո վերսկսվեց ռուսական Պրեմիեր լիգան։ 23-րդ տուրի շրջանակում կայացավ «Սոչի» – «Ռոստով» հանդիպումը։ Այս խաղից առաջ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել և ակումբի ողջ հիմնական կազմը գտնվում է 14-օրյա կարանտինում։ «Սոչիի» ֆուտբոլիստները չցանկացան, որպեսզի խաղը հետաձգվի՝ պահանջելով, որ այն կայանա նշված ժամկետում։ «Ռոստովի» […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 19-ին, վերսկսվեց նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան։ 23-րդ տուրի շրջանակում կայացած առաջին խաղում «Ահմատը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։ Երեկ կայացավ նաև «Սոչի» – «Ռոստով» հանդիպումը, որը վստահաբար կարելի է որակել որպես սկանդալային։ Բանն այն է, որ այս խաղից առաջ «Ռոստովի» միանգամից 6 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այդ ֆուտբոլիստների թվում […]
Ավելին
Իտալական Tuttosport պարբերականը հրապարակել է 2020 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների հավակնորդներին։ Golden Boy մրցանակակի դափնեկիր կարող է դառնալ 21 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստ։ Տվայլ ֆուտբոլիստը պետք է հանդես գա եվրոպական որևէ երկրի բարձրագույն առաջնությունում։ Մրցանակի դափնեկիրը որոշվում է առաջատար սպորտային պարբերականների լրագրողների քվեարկության կողմից։ Մրցանակին այս տարի հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), […]
Ավելին
«Գալաթասարայի» և Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան թուրքական Սուպերլիգայի 27-րդ տուրի «Ռիզեսպորի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում անչափ ծանր վնասվածք է ստացել։ Հանդիպման 15-րդ րոպեին ուրուգվայցի դարպասապահը բախվել է «Ռիզեսպորի» հարձակվող Միլան Շկոդայի հետ՝ կասեցնելով մրցակցի հակագրոհը։ Հարձակվողը բնազդաբար մինչև վերջ վազեց դեպի գնդակը, ինչի արդյունքում ծանր բախում տեղի ունեցավ, և դարպասապահը սկսեց ցավից գալարվել։ Թուրքական […]
Ավելին
Շարունակում ենք Տեսադարանի շարքի շրջանակում ներակայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այս անգամ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 6 տարի առաջ՝ 2014 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպումը։ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ նույն խմբում են ընդգրկվելու և՛ աշխարհի գործող չեմպիոնը, և՛ գործող փոխչեմպիոնը։ Իսպանիայի հավաքականը […]
Ավելին
Չորեքշաբթի՝ հունիսի 10-ին, կայացել են Սերբիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Կիսեզրափակիչ հանդիպումներից մեկի շրջանակում մայրաքաղաք Բելգրադում կայացել է եվրոպական ֆուտբոլի ամենաթեժ դերբիներից մեկը՝ «Պարտիզան» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը։ Սկզբունքային մրցակիցների միջև հանդիպումները մշտապես անցնում են թեժ պայքարում, որոնք ուղեկցվում են երկրպագուների անհավանական պերֆորմանսներով և կրակային շոուներով։ Այս հանդիպումը նույնպես բացառություն չէր։ Սերբիայում երկրպագուների մուտքն արգելված չէ […]
Ավելին
Մոտ մեկ ամիս տեսադարանի շրջանակում որևէ հանդիպում չէինք ներկայացրել և առաջնությունների վերսկսմանը զուգահեռ որոշել էինք այլևս չհրապարակել լեգենդար հանդիպումներ, սակայն այսօր նկատեցինք, որ լրանում է Դանիա – Հայաստան լեգենդար հանդիպման 7-րդ տարեդարձը։ Այդ տարիներին, ինչպես հիշում եք, Հայաստանի հավաքականի ծաղկման շրջանն էր, երբ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ այնպիսի արդյունքներ էր գրանցում, որ եվրոպական թոփ […]
Ավելին
Բրազիլիայում ստեղծել են հետաքրքիր հեռախոսային ծրագիր (app), որը հնարավորություն է տալիս սիրողական ակումբներին մեկ խաղով վարձակալել որևէ դարպասապահ։ Լատինաամերիկյան երկրում, ինչպես ամբողջ աշխարհի այլ երկրներում, սիրողական հանդիպումների ժամանակ ոչ ոք չի ցանկանում կանգնել դարպասի առջև։ Կուրիտիբա քաղաքը ներկայացնող գործարարներ և դարպասապահներ յուրահատուկ լուծում են գտել այդ խնդրին։ Նրանք ստեղծել են «Վարձակալի՛ր դարպասապահ» (Goleiro de Aluguel) […]
Ավելին
1 649 650 651 652 653 668

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023