Պիոլի․ «Հպարտանում ենք մեր երիտասարդ թիմով, սակայն մեզ կայունություն է պետք»

Պիոլի․ «Հպարտանում ենք մեր երիտասարդ թիմով, սակայն մեզ կայունություն է պետք»

08/03/2021 - 18:00

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնայի» դարպասը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ․

«Դժվար խաղ ստացվեց մի ակումբի դեմ, որը կարողանում է խնդիրներ ստեղծել, սակայն այսօր այնքան էլ շատ խնդիրների չհանդիպեցինք, ինչպես եղել է նրանց դեմ նախորդ հանդիպումներում։

Խաղադաշտը կատարյալ չէր, սակայն մենք լավ խաղացինք։ Երբեմն ֆուտբոլիստները փոխվում էին դիրքերով, բայց դրանից հանդիպման ընդհանուր պատկերը չէր փոխվում։

Հպարտանում ենք մեր երիտասարդ թիմով, սակայն մեզ կայունություն է պետք։ Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը և աշխատում ենք դրանց շուրջ, որպեսզի դառնանք ավելի ուժեղ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ «Միլանը» Ա սերիայի շրջանակում անց է կացրել 26 հանդիպում և վաստակել 56 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է միլանյան մյուս ակումբը՝ «Ինտերը», որն ունի 59 միավոր և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել իր համաքաղաքացիների նկատմամբ։ Անտոնիո Կոնտեի սաները 26-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր՝մարտի 8-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ատալանտային»։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023