Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` Կալինինգրադում 3:0 հաշվով հաղթելով Տրինիդադ և Տոբագոյին։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մինգիյան Բևեևը, Ալեքսանդր Սիլյանովն ու Ալեքսեյ Բատրակովը։ Հիշեցնենք, որ ռուսները 2022թ. մարտից հեռացված են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հավանու ներքո անցկացվող մրցաշարերից և անցկացնում է միայն ընկերական խաղեր։
Ավելին
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարն աշխարհի 2027թ. առաջնության որակավորման փուլում։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը C լիգայի 6-րդ խմբի վերջին` 4-րդ տուրում Վրաստանի Գորի քաղաքում կայացած խաղում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսի թիմին։ Մրցակցից դուբլ գրանցեց Անաստասիա Կովալևան, Աննա Սինյավսկայան ու Դարիա Պրոտասյուկը մեկական գոլ խփեցին, իսկ Վերոնիկա Ասատրյանը և Անի Կարապետյանը գրավեցին սեփական դարպասը։ Բելառուսի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի թիմի հետ` գրանցելով ոչ-ոքի (1:1)։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն, բայց չկարողացավ հաղթել։ Հայաստանի հավաքականից 89-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Սերոբյանը, սակայն 90+1-ին մոլդովացիներին պարտությունից փրկեց Արթուր Բոգացյուկը։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 25-ին` Ազգերի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնում Մոլդովայի թիմի հետ։ Առաջին խաղակեսից հետո կողմերը չեն բացել հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՖիՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի բացման` Մեքսիկա – ՀԱՀ հանդիպման մրցավարական անձկազմը։ Գլխավոր մրցավար – Վիլտոն Սամպայո (Բրազիլիա)։ Եզրային մրցավարներ – Բրունո Պիրես, Բրունո Բոսկիլիա (երկուսն էլ` Բրազիլիա)։ Տեսաօգնականներ – Նիկոլաս Գալյո (Կոլումբիա), Խուան Լարա (Չիլի), Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա)։ Չորրորդ մրցավար – Խուան Գաբրիել Բենտիես (Պարագվայ)։ Պահեստային մրցավար – Էդուարդո Կարդոսո (Պարագվայ)։ 44-ամյա Սամպայոն […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Առաջին անգամ Հայաստանի հավաքականում հանդես կգա դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմորով.
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Ալեքսանդր Միշիև, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ` 2. Արտյոմ Բանդիկյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Դավիդ Դավիդյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Արգիշտի Պետրոսյան, 19. Էդգար Գրիգորյան, 20. Խուլիո Բուենո, 21. Նաիր Թիկնիզյան, […]
Ավելին
Այսօր` հունիսի 9-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Կկայանա Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Հսնդիպումը սպասարկելու համար նշանակված է հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար` Ալեկո Ափցիաուրի (Վրաստան)։ Եզրային մրցավարներ` Գիորգի Էլիկաշվիլի, Դավիթ Չիգոգիձե (երկուսն էլ` Վրաստան)։ Չորրորդ մրցավար` Արտեմ Գասպարյան (Հայաստան)։ Նախկինում հավաքականները հանդիպել են 5 անգամ, տարել մեկական հաղթանակ, գրանցել […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։ 24-ամյա պաշտպանը չի հասցրել ապաքինվել աճուկի վնասվածքից։ Նա Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո կլքի ազգային թիմի ճամբարը։ Թիմբերի փոխարեն «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մրցաշարի հայտացուցակում ընդգրկել է «Սանդեռլենդի» պաշտպան Լուտսհարել Գերտրույդան։ Նիդերլանդներ – Ուզբեկստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին […]
Ավելին
1 35 36 37 38 39 821

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026